Քվեարկություն՝ միայն ՀՀ քաղաքացիության դեպքում. ինչպես են արցախցիները մասնակցելու ընտրություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.05.2026 | 18:52
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատներին
29.05.2026 | 18:37
Դոնալդ Թրամփը ցավակցել է անվանի հոկեյիստի մահվան կապակցությամբ
29.05.2026 | 18:24
Երկրի ղեկավար ես չէ՞ եղել, բա խի՞ զենք չես առել․ քաղաքացին՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.05.2026 | 18:15
ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ․ մանրամասներ
29.05.2026 | 18:12
Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառումը կարող է համատեղվել Անկախության օրվա տոնակատարության հետ
29.05.2026 | 18:00
«Փաշինյանի հիվանդությունը», «սպասվող պատերազմը Ռուսաստանի հետ» և «գազային խցիկները Արարատում». ինչպես է Կրեմլը ընտրություններից առաջ Հայաստանը հեղեղել ֆեյքերով․ Тhe Insider
29.05.2026 | 17:51
Հայաստան մաքսանենգ ճանապարհով շուրջ 10 կգ մարիխուանա ներկրելու կասկածանքով երկու անձ կալանավորվել է
29.05.2026 | 17:41
Էնթոնի Գորդոնը կդառնա «Բարսելոնայի» 7-րդ ամենաթանկ տրանսֆերը
29.05.2026 | 17:30
Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը․ Բաղայի
29.05.2026 | 17:25
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության հրթիռը պայթել է փորձարկման ժամանակ
29.05.2026 | 17:20
ԿԸՀ-ն քննում է ԻՔՄ-ին դիտորդական հավատարմագրումից զրկելու՝ ԼՀԿ-ի դիմումը. ՈՒՂԻՂ
29.05.2026 | 17:10
IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ
29.05.2026 | 17:00
Բացահայտվեց՝ ով է կանգնած Wyomig Star-ի հետևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.05.2026 | 16:53
Խուզարկություններ՝ ԲՀԿ գրասենյակներում․ կան ձերբակալվածներ
29.05.2026 | 16:49
Ջերմուկի մարտական դիրքը հանձնելու մասին սուտ տեղեկություն հայտնած անձը մեղավոր է ճանաչել իրեն
Բոլորը

Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի երկրորդ հոդվածում գրված էր՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Առաջին հայացքից ամեն ինչ, կարծես թե, պարզ է, սակայն առաջ է գալիս կարևոր հարցերից մեկը՝ իսկ տեղահանվածներն ունե՞ն ընտրելու իրավունք։

Տեղահանված անձանց ընտրական իրավունքի իրացման հարցն առավել քան արդիական դարձավ 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախից մի քանի օրում բռնի տեղահանվեց մոտ 120 հազար հայ։ Նրանց մեծ մասը բնակություն հաստատեց Հայաստանում, իսկ այսօր արդեն իրենք էլ չգիտեն՝ կարո՞ղ են մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

«Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, բնականաբար, նույն կարգն է գործում և նույն ունիվերսալ կանոնը, որ անձը պետք է լինի 18 տարին լրացած և ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այսինքն՝ պետք է հասցնել պարզապես մինչև քվեարկության օրը, թեկուզ վերջին աշխատանքային օրը, ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որով արդեն հնարավոր կլինի իրացնել ընտրելու իրավունքը»,- պարզաբանում է Միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Անցնող գրեթե երեք տարվա ընթացքում Հայաստանում ապաստանած արցախցիներից այս պահի դրությամբ մոտ 26 հազարն է դիմել և ստացել ՀՀ քաղաքացիություն․ ներկայացված դիմումներից որևէ մեկը մինչ օրս չի մերժվել։ 

«Մենք նախընտրական փուլում հնարավորինս համատեղում ենք ջանքերը, հավելյալ ռեսուրս ենք մոբիլիզացնում, որպեսզի մեծ թվով քաղաքացիության շնորհման դեպքեր կարողանանք ապահովել։ Մնում է հասցնեն անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերել, որ դրանով կարողանան գնալ քվեարկության, որովհետև ընտրելու իրավունքը գործիք պետք է լինի, որով հնարավոր կլինի իրացնել»,- նշում է Դավթյանը։

Հատկանշական է, որ մինչև բռնի տեղահանումն արցախցիների անձնագրերում «քաղաքացիություն» տողում ևս նշվում էր Հայաստանի Հանրապետություն։ Սակայն 2023 թվականի հոկտեմբերին իշխանության բարձր մակարդակով հայտարարվեց, որ արցախցիները պետք է դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ բոլոր իրավունքները, ներառյալ՝ ընտրելու իրավունքը լիարժեք իրացնելու նպատակով։

«Նրանք, ովքեր քաղաքացիություն չեն ստացել և կամ չեն էլ դիմել քաղաքացիության համար, ըստ գործող պրակտիկայի՝ իրավունք չունեն, ըստ իշխանությունների մեկնաբանության, բայց, ըստ իս, բոլորը իրավունք ունեն, քանի որ և՛ 2023-ի հոկտեմբերից առաջ մենք ՀՀ քաղաքացի ենք եղել ու իրականում հիմա էլ քաղաքացի ենք 070 կոդով»,- ընդգծում է «Արցախ միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Առանց ՀՀ քաղաքացիություն ստանալու, սակայն ընտրության մասնակցելու և քվեարկելու դեպքեր արցախցիների կողմից գրանցվել են նախորդ ընտրությունների ժամանակ։

«2021 թվականի հունիսին, ինչպես նշեցի, շուրջ 120 արցախցիներ՝ բռնի տեղահանված 2020 թվականին, որոնք 2021-ին ապրում էին ՀՀ-ում, 070 կոդով փորձել են քվեարկել և ոստիկանությունը թույլ չի տվել, դիմել են ընտրության օրը դատարան, և բոլոր դեպքերում դատարանը որոշում է կայացրել, որ այո՛, իրենք բոլորը քաղաքացիներ են և ընտրելու իրավունք ունեն։ Եվ դատական ակտի հիման վրա կարողացել են քվեարկել»,- ասում է Բեգլարյանը։

Նույնաբովանդիկ վճիռ օրեր առաջ Քաղաքացիական դատարանն է կայացրել՝ բավարարելով արցախցի Մարատ Եգանյանի պահանջն ընդդեմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, պարտավորեցնել կառույցին Եգանյանին ընդգրկել Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում: Միևնույն ժամանակ, ծառայությունը կրկին շեշտում է՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է, իսկ նման որոշումներ իրավասու է կայացնել ոչ թե Քաղաքացիական, այլ Վարչական դատարանը։

Եվ մինչ կողմերը հակադարձումներ միմյանց փաստերով և օրինակներով, ավելի է մոտենում ընտրությունների օրը, որի ժամանակ արդեն պարզ կդառնա՝ կստացվի՞ դատարանի միջոցով 070 կոդով անձնագրով մասնակցել քվերակությանը, թե՞, այնուամենայնիվ, միակ ճանապարհն անձնագիրն ու ՀՀ քաղաքացիություն ստանալն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան 

Անի Թամրազյան