Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին, ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին։

Մարուքյանը նշել է, որ իր գլխավոր ակնկալիքն այն է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան Հայաստանի խորհրդարան։ Անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությանը՝ նա ընդգծել է, որ հանրապետության տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Վանաձորում և Գյումրիում, արձանագրվում է բարձր մասնակցություն։ Ըստ նրա՝ դա վկայում է այն մասին, որ քաղաքական ուժերին քարոզարշավի ընթացքում հաջողվել է մոբիլիզացնել ժողովրդին։

Անդրադառնալով հետընտրական սցենարներին՝ Մարուքյանը նշել է, որ ԼՀԿ-ն լավատես է և չի սպասում բախումների կամ «Մարտի 1-ի» սցենարի կրկնության։ Նա վստահեցրել է, որ եթե ընտրությունների արդյունքները կեղծվեն, իրենք կհայտարարեն ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման մասին, սակայն հորդորել է քաղաքացիներին չդեմոտիվացվել և ակտիվորեն գնալ ընտրատեղամասեր՝ հավատալով, որ յուրաքանչյուր քվե հասնելու է իր նպատակակետին։

Մարուքյանը ևս մեկ անգամ բացառել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ ձևաչափով կոալիցիայի կազմումը կամ իշխանության ձևավորումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։