Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ներքին Չարբախում հունիսի 5-ին տեղի ունեցած վիճաբանության և վրաերթի դեպքի վերաբերյալ։ Ոստիկանություն դիմած տղամարդու խոսքով՝ քաղաքական ուժերից մեկի աջակիցների հետ վիճաբանությունից հետո իրեն հարվածներ են հասցրել, իսկ դեպքի ընթացքում տեղի է ունեցել վրաերթ։ Տղամարդը նաև նշել է, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։ Միաժամանակ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը պնդում է, որ վրաերթն իրականացրել են ՔՊ-ի աջակիցները, իսկ տուժածները ընդդիմադիրներ են, որոնց թվում կան ծանր վիրավորներ։

«Հունիսի 5-ին՝ ժամը 15․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։

Ահազանգից կարճ ժամանակ անց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։

Իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։