«Պուտինի հետ պոզիտիվ զրույց եմ ունեցել․ սահմանափակումները քաղաքացիներին տրամադրում են ԵՏՄ-ի դեմ»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանափակումները, որոնք հիմա կան գյուղմթերքի վրա, կարծում եմ, որ դրանք սխալ քայլեր են, քանի որ մարդկանց տրամադրում են ԵՏՄ-ի դեմ: Այս մասին ռուսական Известия-ի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Ռուսական պարբերականի լրագրողը նրան հարցեր է ուղղել Ծովագյուղում ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում։

«Եվ ես՝ որպես ԵՏՄ բարձրաստիճան պաշտոնյա, դա ինձ համար խնդիր եմ համարում: Ֆիտոսանիտարական հսկողություն, որն անցնում են առանձին ընկերություններ, կարող են ունենալ նման խնդիրներ, և դա ամենուր է՝ և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում: Բայց ընդհանուր առմամբ, մենք շատ լավ արտադրանք ունենք և շարունակաբար բարելավում ենք մեր սանիտարական հսկողության որակը։

Երեկ ես խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, շնորհակալություն հայտնեցի զանգի համար. զանգահարել էր ինձ ծննդյանս օրվա առթիվ շնորհավորելու համար: Բայց մենք խոսեցինք նաև ընթացիկ գործերի մասին, և մենք պոզիտիվ զրույց ունեցանք: Կարծում եմ՝ այս համատեքստում լավագույն քայլը կլիներ պարզապես հրաժարվել ամեն տեսակ սահմանափակումներից: Այն, ինչ վերաբերում է ֆիտոսանիտարիային, սովորական երևույթ է, միշտ էլ եղել է և պետք է լինի: Բայց այս պահին դա քաղաքականացվում է, և ես վախենում եմ, որ դա որոշակի բացասական տրամադրություններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։