Nvidia-ն ներկայացրել է իր նոր՝ RTX Spark սուպերչիպը

Լուրեր

26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
26.11.2026 | 18:29
ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են կառույցի յոթնամյա բյուջեն և Ուկրաինային օգնությունը
26.11.2026 | 18:20
Լուիս Էնրիկեն՝ «Ռոմայի» հետ ոչ-ոքիի մասին․ «Սա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր»
26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
Բոլորը

Nvidia-ն ներկայացրել է իր նոր՝ RTX Spark սուպերչիպը՝ նախատեսված նոութբուքերի և սեղանի համակարգիչների համար, ներկառուցված արհեստական​ բանականության հնարավորություններով: Microsoft-ի, Dell-ի և այլ արտադրողների նոր Windows սարքերը, ինչպես սպասվում է, կթողարկվեն 2026 թվականի աշնանը, գրում է The Insider-ը։

Շնորհանդեսը տեղի է ունեցել Թայբեյում՝ Nvidia GTC ամենամյա համաժողովի ժամանակ։ Nvidia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ ընկերությունը, Microsoft-ի հետ համատեղ, մտադիր է «վերափոխել անձնական համակարգիչը»։

RTX Spark-ը համատեղում է կենտրոնական պրոցեսորի (CPU) և գրաֆիկական պրոցեսորի (GPU) գործառույթները՝ թույլ տալով բարդ արհեստական ​​բանականության մոդելները գործարկել անմիջապես սարքի վրա՝ առանց ամպային սերվերներին մուտք գործելու։ Nvidia-ն այս սարքերն անվանում է «արհեստական ​​բանականության անձնական համակարգիչներ»։

Հուանգի խոսքով՝ նոր համակարգիչները կկարողանան աշխատել ինքնավար արհեստական ​​բանականության գործակալների հետ՝ վերլուծել ֆայլերը, օգնել հետազոտություններում և փոխազդել օգտատիրոջ հետ ձայնի և տեսախցիկի միջոցով։

Microsoft-ը հայտարարել է, որ RTX Spark չիպերով սարքերը կկարողանան աջակցել «բարձր արդյունավետությամբ AI մոդելներին» և բարդ համակարգչային առաջադրանքներին տեղական մակարդակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի