Վարչապետ դառնամ՝ կսկսենք Արցախն ազատագրել՝ աֆրիկացի և ֆիլիպինցի վարձկաններով․ ուրիշ ձև չկա․ Արտակ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը Factor TV-ի եթերում խոսել է իր քաղաքական դաշտ մտնելու շարժառիթների, գործող իշխանության ու ընդդիմության գործողությունների, ինչպես նաև Արցախի ազատագրման իր տեսլականի մասին։

Անդրադառնալով իր քաղաքական գործունեության մեկնարկին՝ Սարգսյանը նշել է, որ որոշումը հասունացել է երկար ժամանակ, սակայն վերջնական խթան է դարձել ժողովրդի պահանջը։

«Վաղուց էինք որոշել։ Գտնվելով Քենիայում՝ իմ կրտսեր եղբորն արդեն ուղարկել էինք Հայաստան, որ գնա, այդ «ինսայդ սթորին» ոչ թե ընկերներից, բարեկամներից լսենք, որ ժողովուրդը վատ է ապրում։ Ժողովրդի կյանքի վիճակն է հուզել, թե ինչու է աղքատություն։ Տեսանք, որ այդ աղքատությունը կառավարվող է այս երկրում։ Գտնվելով 62 միլիոնանոց երկրում՝ կարողանում ես ժողովրդի կյանքը բարեփոխել։ Քաղաքականության մասնակցելը ծնվեց ժողովրդի կողմից»։

Սարգսյանը կոշտ է գնահատում ինչպես գործող իշխանության, այնպես էլ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ բացառելով նրանց հետ որևէ համագործակցություն։

«Կա առողջ ուժ, որ կեղտոտված չի, պետք է միանա այդ կեղտերին, որ, ասենք, ինքն էլ կեղտոտվի՞։ Ես նրանց ընդդիմություն էլ չեմ տեսնում և չեմ համարում, այնտեղ չկա ընդդիմություն։ Բոլորը խոցելի, Փաշինյանը որ մեկին կանչի, այն իրենց բարբառով ասած՝ «զադնի» են տալու։ Այս մարդիկ դուրս են եկել սեփականություն պաշտպանեն»։

Ըստ վարչապետի թեկնածուի՝ «Արցախն ազատագրելու միակ տարբերակը վարձկանների ներգրավումն» է, քանի որ միջազգային կառույցներն իրենց չեն արդարացրել։

«Ուրիշ ձև չկա Արցախը ազատագրելու։ Միջազգային օղակները չեն աշխատում։ Մենք դա տեսանք Արցախի շրջափակման ժամանակ, մենք դա տեսանք Արցախի հայաթափման ժամանակ, մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ։ Միջազգային օղակները միայն հանդես են գալիս ինչ-որ զսպվածության հայտարարություններով։ Մենք ասում ենք՝ բարձր տեխնոլոգիաներ և վարձկաններ։ Ոչ միայն աֆրիկացի, Ֆիլիպիններ, Աֆրիկա։ Ինչի՞ Ադրբեջանի դեմ չենք կարողանում ինչ-որ միջազգային հայց ներկայացնել, որովհետև ասում են՝ մեր ջիհադիստ եղբայրներն են։ Բա մենք էլ մեր քրիստոնյա եղբայրներին ենք բերում, ով որ պատրաստ է Հայաստանի համար գա և կռվի»։

Նա նաև նշել է, որ ֆինանսավորման խնդիր չի տեսնում․ «Մենք առաջարկել էինք մեր գումարներով։ Հետո ասացինք՝ եթե վախում եք, որ այդ վարձկանները կարող է ձեր դեմ շուռ գան, դուք վճարեք։ Հայաստանը աղքատ պետություն չի, այսքան էլ օլիգարխ ունենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան