Դատախազը հաստատել է․ Նիկոլ Փաշինյանի՝ «սատկացնելու», «չոքացնելու», «կզացնելու» արտահայտությունները քրեորեն պատժելի չեն

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

Նիկոլ  Փաշինյանի՝ ընդդիմադիրների նկատմամբ հնչեցրած արտահայտություններն իրավական հետևանք չեն ունենա։ Դատախազությունը հաստատել է քննիչի՝ վարույթ չնախաձեռնելու արձանագրության օրինականությունը, ինչից կարելի է հետևություն անել, որ ՀՀ  յուրաքանչյուր քաղաքացու թույլատրելի է այս խոսույթը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18-ին  քարոզարշավի ընթացքում երկու տարբեր դրվագներում վիճաբանելով արցախցի հանրային գործիչ Արթուր Օսիպյանի և  բժիշկ Արփինե Սողոյանի հետ, Հայաստանի նախկին նախագահներ՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարներ՝ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին  «սատկացնելու, կզացնելու» վերաբերյալ հայտարարություններ էր արել: 

Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Քննչական կոմիտեն, սակայն, արձանագրել է, որ Փաշինյանի հայտարարությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում և վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացրել , որոշման օրինականությունը հաստատելու նպատակով այն ուղարվկել է դատախազին։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ յուրաքանչյուր դեպքում, երբ կհնչեն անձին «սատկացնելու», «կզացնելու», «չոքացնելու» վերաբերյալ հայտարարություններ, իրավապահներն այս դաշտում անելիք չունեն, քանի որ այն, ինչ թույլատրելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թույատրելի պետք է լինի նաև այլ քաղաքացիներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչությանը մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

Արաքս Մամուլյան