Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել
Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը և 54 կգ Լուսյա Ավետիսյանը դարձել են մրցաշարի հաղթող։ 54 կգ Լուիզա Գրիգորյանը և 75 կգ Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անի Մուրադյանը դարձել է բրոնզե մեդալակիր։