Շնորհավորում եմ մեր զորահանդեսը, Նիկոլ Փաշինյանը իր տնից չի բերել, մեր ԶՈՒ-ն է․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.05.2026 | 14:46«Լուսավոր Հայաստան » կուսակցությունն այսօր քարոզարշավը շարունակել է Ապարան քաղաքում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ճեպազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին։
«Շնորհավորում եմ մեր զորահանդեսը, էդ զենքերը Նիկոլ Փաշինյանը իր տնից չի բերել, մեր ԶՈՒ-ն է։ Մեր բանակի մարտիկներն են, զենքերն էլ մեր վճարած հարկերից է առել»,- ասաց Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով՝ այդ զենքերով պետք է զորավարժություններ իրականացվեն, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանը տասնյակ զորավարժություններ է արել։
Մանրամասները՝ տեսանյութում։