Էս պադվալում հիմա գտնվում են քաղբանտարկյալներ. ԼՀԿ-ն քարոզարշավը սկսեց ԱԱԾ-ի դիմացից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
ԱՄՆ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները հաղթել են մի շարք նահանգներում, որտեղ տասնամյակներով գերիշխել են հանրապետականները
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քարոզարշավի 18-րդ օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսեց Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմացից։ Կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այստեղ տեղակայված ՀՀ արդարադատության նախարարության «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որը հանրությանը հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ», վաղուց պետք է փակված լիներ։

Ըստ նրա՝ դա խոստացվել էր դեռևս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, սակայն հեղափոխությունից ութ տարի անց էլ այն շարունակում է գործել՝ չհամապատասխանելով եվրոպական և միջազգային չափանիշներին։

«Այս վայրը անկախ, ինքնիշխան Հայաստանի խայտառակությունն է։ Մեր «ինքնիշխան» իշխանությունները ոչ միայն չեն փակել այն, այլև լցրել են քաղբանտարկյալներով։ Հայաստանում ԿԳԲ-ի պետը Նիկոլ Փաշինյանն է, քանի որ ԱԱԾ-ն ուղիղ ենթարկվում է նրան»,- նշեց Մարուքյանը։

Կուսակցության ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանն իր հերթին անդրադարձավ ԱԱԾ-ի՝ որպես կառույցի հեղինակազրկմանը։ Նա շեշտեց, որ 2018-ի հեղափոխությունից հետո ակնկալվում էր «ուժային կառույցները» վերածել «իրավապահ կառույցների», սակայն դա տեղի չունեցավ։

«Այսօր այս կառույցները ծառայում են Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունքին։ Երբ կառույցը սկսում է գաղտնի թղթեր հրապարակել կամ դրանք հայտնվում են ինչ-որ մեկի փեսայի ձեռքում, այլևս ոչ ոք չի ուզենա համագործակցել այդ կառույցի հետ։ Սա ուղիղ հարված է պետության անվտանգությանը»,- հավելեց նա։

Անդրադառնալով երկրում տիրող իրավական վիճակին՝ Մարուքյանը և Փաշոյանը պնդեցին, որ վերջին ամիսներին հարուցված բազմաթիվ քրեական գործեր ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ։ Մարուքյանը քաղբանտարկյալ որակեց բոլոր նրանց, ովքեր հետապնդվում են իրենց քաղաքական ակտիվության համար՝ հիշատակելով Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանի և այլոց գործերը։

«Մենք չենք ասում, թե մարդիկ չեն կարող լինել կոռուպցիոներ կամ հանցագործ, մենք ասում ենք, որ Հայաստանում արդարադատությունը ընտրովի է։ Մարդկանց հետապնդում են միայն այն ժամանակ, երբ նրանք վտանգ են ներկայացնում Փաշինյանի համար»,- նշեց Փաշոյանը։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ վարչապետը փորձում է կրկնել 2021 թվականի բևեռացման սցենարը։ Նրա խոսքով՝ իշխանության նպատակն է ձևավորել այնպիսի խորհրդարան, որտեղ ընդդիմությունը կլինի կանխատեսելի և կառավարելի։

«Մեր նպատակն է կազմաքանդել այդ ծրագիրը։ Մենք պետք է թույլ չտանք, որ որևէ ուժ ունենա բացարձակ իշխանություն, քանի որ դա արհավիրք է երկրի համար։ Բացարձակ իշխանությունն է ծնում նման «պադվալներ» և քաղաքական հետապնդումներ»,- եզրափակեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան