Վարորդական իրավունք՝ առանց քննության, բայց փորձաշրջանով․ ՆԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունից հետո նախագիծ է դրել շրջանառության մեջ

Լուրեր

05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որով առաջարկվում է փոխել վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վերականգնման գործող համակարգը։

Գործող կարգավորմամբ վարելու իրավունքից զրկված անձինք այն վերականգնում են միայն քննություններ հանձնելու միջոցով։ Նոր նախագծով առաջարկվում է, որ առաջին անգամ վարչական ակտի հիմքով զրկված քաղաքացիները, եթե դիմում են զրկման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում, կարողանան վերականգնել վարելու իրավունքը առանց քննության՝ պետական տուրքի վճարմամբ։ Այդ դեպքում սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան։

Նախագծով նախատեսվում է նաև, որ երկրորդ կամ հաջորդ նման դեպքերում քաղաքացիները կրկին ստիպված կլինեն հանձնել որակավորման քննություններ։

Փորձաշրջանի ընթացքում վարորդներին, գործող 13 միավորի փոխարեն, կտրվի 6 միավոր։ Եթե այս միավորները սպառվեն, անձը մեկ տարով կզրկվի վարելու իրավունքից։

Փորձաշրջանից օգտվելու համար նախատեսվում է նաև պետական տուրք՝ 50 հազար դրամի չափով։

Ըստ հիմնավորման՝ նոր մոդելը թույլ կտա նվազ միջամտությամբ ապահովել վարորդների «ռեաբիլիտացիա»՝ նրանց հնարավորություն տալով սահմանափակ պայմաններում ապացուցել վարքագծային փոփոխությունը՝ առանց անմիջապես քննությունների պարտադիր պահանջի։

Միաժամանակ նշվում է, որ կարգավորման նպատակն է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ վերահսկվող փորձաշրջանի միջոցով։

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն նման նախաձեռնությամբ հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Օրերս տրանսպորտային միջոց վարելու իրավուքնից զրկված վարորդները մոտեցել էին Հանրապետության հրապարակում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և նա լուծում էր առաջարկել, որը, փաստորեն, այժմ արտացոլված է ՆԳՆ-ի նախագծում։ Ի պատասխան՝ վարորդները վանկարկել էին․ «Նիկո՛լ, վարչապետ, Նիկո՛լ, վարչապետ»։

Ընդգծենք, որ այս նախագիծն օրենքի ուժ կստանա  ԱԺ-ում ընդունվելու դեպքում։ 

Արփի Հակոբյան