Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
Քաղաքականություն
19.05.2026 | 18:56Բելառուսը և Ադրբեջանը նախատեսում են իրականացնել շուրջ 1 միլիարդ դոլարի համատեղ նախագծեր։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իգոր Սերգեենկոն։
Նա նշել է, որ բելառուսական պատվիրակությունը Բաքվում WUF13. ֆորումին մասնակցում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարականով։
«Բարեկամական Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից է։ Մենք այս ոլորտը քննարկում ենք մեր գործընկերների հետ»,- հայտարարել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը։
Նրա խոսքով՝ Բելառուսը նաև մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում իրականացվող նախագծերին, համատեղ նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1 միլիարդ դոլար։ Բելառուս պաշտոնյան շեշտել է, որ Ադրբեջանի և Բելառուսի երկկողմ հարաբերություններում «փակ թեմաներ չկան»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի