Բելառուսը պատրաստվում է Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Բելառուսը նախատեսում է Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել։ Այս մասին Շուշիում լրագրողներին ասել է Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը։

Նա ընդգծել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը մի քանի տարի է՝ համագործակցում են շինարարության ոլորտում։

«Հիմա մենք պայմանավորվել ենք մի նոր լուրջ քայլի շուրջ։ Մենք նախատեսել ենք կոնկրետ բնակավայր՝ նման ագրոքաղաքի։ Աշխատելու ենք գյուղատնտեսության նախարարության մեր գործընկերների հետ, քանի որ այստեղ շատ կարևոր է մարդկանց ապահովել ոչ միայն հարմարավետ բնակարաններով, այլև աշխատանքի արժանապատիվ վայրերով»,- ասել է Պարխամովիչը։

Նա նշել է, որ օբյեկտը կկառուցվի Աղդամի շրջանում, բնակավայրը նախատեսված կլինի 420 ընտանիքի համար։ Իսկ դրա  ճարտարապետությունը կօգտագործի բելառուսական կոլորիտը:

«Մենք նախատեսում ենք զբաղվել ինչպես բնակարանների, այնպես էլ ենթակառուցվածքների՝ տրանսպորտային, ինժեներական և սոցիալական օբյեկտների կառուցմամբ: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կմշակենք և մեր գործընկերներին կներկայացնենք հայեցակարգ, որը նրանք կհաստատեն, և մենք ակտիվորեն կաշխատենք։ Եթե ​​ամեն ինչ լավ ստացվի, առաջիկայում մեր աշխատանքը կընդլայնենք ևս մի քանի օբյեկտներով»,- նշել է բելառուս նախարարը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկով այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շրջայց է կատարում Արցախում բնակավայրերում։ Նրանք այցելել են Վարանդա, ինչպես նաև հայաթափված Շուշի քաղաք։