Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Շուշի և քաղաքին տրակտորներ նվիրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Վարանդա այցից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդիր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել է էթնիկ զտման ենթարկված Արցախի հայկական Շուշի քաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք շրջել են քաղաքում, այցելել բնակելի թաղամաս։ Լուկաշենկոյին ծանոթացրել են քաղաքի գլխավոր հատակագծին: Երկու երկրների նախագահները այցելել են «Հեյդար Ալիևը և Ղարաբաղը» ցուցահանդես։

Հաղորդվում է, որ Լուկաշենկոն Շուշի քաղաքին բելառուսական տրակտորային տեխնիկա է նվիրել։ Նա նշել է, որ եթե դուր գա, էլի կավելացնեն։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևի հետ բանակցություններին Լուկաշենկոն խնդրել էր Բելառուսին ներգրավվել Արցախում իրականացվող ծրագրերում՝նշելով, որ «հաղթելուց հետո, եկել է վերածննդի ծամանակը»։

«Հիմա եկել է դժվարին ժամանակը, երբ պետք է վերածնել այդ հողերը, պետք է վերադարձնել մարդկանց։ Հաղթել եք, հաղթանակը պահել, հիմա պետք է վերակենդանացնել։Եթե մենք կարող ենք ինչ-որ բանով օգնել, բարեկամաբար մասնակցել այդ գործին՝ տեխնիկա, ագրոքաղաքներ, աշխատատեղեր, որոշակի տեխնոլոգիաներ․․․ եթե դրանք պիտանի են, մեր տեխնիկան կարող է այստեղ մասնակցել ու աշխատել։ Ես բանակցություններում Իլհամ Ալիևին խնդրեցի, եթե հնարավոր է՝ Բելառուսին ինչ-որ տեղ տրամադրել, նախագահ Ալիևն աջակցել է այդ մոտեցմանը»,- հայտարարել  էր Բելառուսի նախագահը։