Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավորի թեկնածու Արսեն Թորոսյանը Factor TV-ի եթերում խոսել է նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների, իրենց ուժի սոցիալական ծրագրերի և ընդդիմության քննադատությունների մասին։ Նա անդրադարձել է Ապարանում վարչական ռեսուրսի կիրառման մասին քննադատություններին, ընդդիմությանը վերագրվող ընտրակաշառքի մեղադրանքներին և ժողովրդագրական խնդիրներին։

Անդրադառնալով «Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությանը, որ Ապարանում ՔՊ-ի քարոզարշավին արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, Թորոսյանը ասաց, որ իրենց համար սկզբունքային հարց է նման դեպքերի բացառումը․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ որևէ վարչական ռեսուրս և օրենքի խախտում տեղ չպիտի ունենա նախընտրական գործընթացում, և դա շատ սկզբունքային է մեզ համար։ Որևէ ընտրական հանցագործություն չի մնալու անպատիժ, բոլոր, անխտիր բոլոր ընտրակեղծարարները ձերբակալվելու են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»։

Հարցին, թե ինչպես են իրենք տարբերվում ընտրակեղծիքների մեջ մեղադրվող «Ուժեղ Հայաստան»-ից՝ կիրառելով վարչական ռեսուրս, նա կտրուկ պատասխանեց․ «Ես մի փոքր վիրավորվեցի, որ Դուք այդպիսի հարցը ձևակերպեցիք։ Ոչնչով չենք նմանվում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, ո՛չ իրենց անցած ճանապարհով։ Միգուցե կուսակցության որոշ անդամների մասով կնմանվենք, որ Հայաստանի քաղաքացի ենք»։

Ի պատասխան ընդդիմության քննադատության, թե ծնելիությունը նվազում է, Թորոսյանը հակադարձեց, որ ժողովրդագրությունը բարդ խնդիր է, և իրենց իշխանությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ «Մեր ծրագրերով, օրինակ, երրորդ և հաջորդ երեխա ունենալու թվերն աճել են, և դրա համար ենք մենք այդ ծրագիրը դարձրել մշտական։ Մեր բոլոր, թե՛ կրթությունը, այս մեր ծրագրերը ամենաերեխայակենտրոն և ամենաընտանիքակենտրոն քաղաքականություններն են, որոնց դեմ, ես նորից եմ կրկնում, այդպես ողջամիտ քննադատություն մենք պարզապես չենք տեսել»։

Նա նաև անդրադարձել է ընդդիմության պնդումներին, թե իրենց իշխանության օրոք կենսաթոշակները կնվազեն. «Այսօրվա մեր ծրագրերը պետբյուջեն հիմա էլ է կարողանում սպասարկել։ Մենք ունեցել ենք սպասվածից ավելի տնտեսական աճ, մենք այս տարվա հարկային եկամուտներն առաջին երկու ամսվա կտրվածքով գերակատարել ենք։ Մենք ունենք մտադրություն ինդեքսավորել թոշակները, այսինքն՝ գնաճին համընթաց բարձրացնել և չսպասել ինչ-որ մի կոնկրետ կետի, որ այդ կետում ևս X թվով բարձրացնեն»։

Ամփոփելով խոսքը՝ Թորոսյանը վստահեցրեց, որ իրենց թիմը հետևողական է լինելու իր խոստումներին և սկզբունքներին։ «Երբ որ մենք մի բան ասում ենք, մենք լուրջ ենք ասում, այդպես չենք ասում ու այսպես մեր հետևը մատներս խաչ անում, որ ապա, որպեսզի կատակ ենք անում։ Ու մեր բոլոր գործընկերները, պաշտոնյաները դրա մասին պետք է իմանան և իրենց ականջներին օղ անեն, այսպես ասած։ Եվ ներում, բեկում այդ իմաստով չի լինելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան