Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Նյու Դելիում կայացած ԲՐԻԿՍ-ի հանդիպման ժամանակ Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրել է Իրանի դեմ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության մեջ՝ սրելով Թեհրանի քննադատությունը տարածաշրջանային պետությունների նկատմամբ։ Արաղչին այս մասին հայտարարել է՝ ի պատասխան Էմիրությունների ներկայացուցչի մեկնաբանությունների և հավելել, որ ինքը խուսափել է իր հիմնական ելույթում ԱՄԷ-ն նշել՝ «միասնության համար»։

«Բայց ճշմարտությունն այն է, որ ԱՄԷ-ն անմիջականորեն ներգրավված էր իմ երկրի դեմ ագրեսիայում։ Երբ սկսվեցին հարձակումները, նրանք նույնիսկ դատապարտող հայտարարություն չարեցին»,- ասել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։

Նա Աբու Դաբիին մեղադրել է Իրանի դեմ հարձակումների ժամանակ Միացյալ Նահանգներին և Իսրայելին բազաներ, օդային տարածք, հետախուզական և այլ օբյեկտներ տրամադրելու մեջ։ Արաղչին ասել է, որ Իրանը չի հարձակվել ԱՄԷ-ի վրա, այլ թիրախավորել է ԱՄՆ ռազմական բազաները և օբյեկտները ԱՄԷ-ի տարածքում։ Նա կոչ է արել Աբու Դաբիին վերանայել քաղաքականությունը Իրանի նկատմամբ՝ ասելով, որ ո՛չ ԱՄՆ ռազմական ներկայությունը, ո՛չ էլ Իսրայելի հետ կապերը չեն պաշտպանել իրեն։

Արաղչիի հնչում են  Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմի ֆոնին, որի ընթացքում Թեհրանը հայտարարել է, որ թիրախավորել է ԱՄՆ ռազմական դիրքերը՝ ի պատասխան Իրանի վրա հարձակումների։

Դրանք նաև հաջորդում են այն հաղորդումներին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատերազմի ժամանակ գաղտնի այցելել է Աբու Դաբի, և որ Իսրայելն ԱՄԷ-ին տրամադրել է ռազմական տեխնիկա։ ԱՄԷ-ն հերքել է այցի մասին հաղորդագրությունները։

Արաղչին իր խոսքում մեջբերել է այդ հաղորդագրությունները՝ ասելով, որ ԱՄԷ-ն դարձել է «ակտիվ գործընկեր այս ագրեսիայում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի