Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը Factor TV-ի եթերում խոսել է նախընտրական քարոզարշավի ընթացքի, հանրության սպասումների, իրենց ուժի հասցեին հնչող մեղադրանքների և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Նա պնդել է, որ իրենց ուժին վերագրվող ընտրակաշառքի մասին մեղադրանքներն անհիմն են։  Ղազինյանի համոզմամբ՝ իրենց ուժը մեծ հույսեր է ներշնչում ժողովրդին․ «Դա մեր հանդիպումների արդյունքն է, և մարդիկ լիահույս են, որ Սամվել Կարապետյանը, լինելով հաջողակ մարդ, իր կյանքում պարտություն չունեցող մարդ, բոլոր ծրագրերն իրականացնող, խնդիրն հիմնականում անվտանգության և տնտեսության մեջ է»։ Նրա խոսքով, հանրության մեջ կա փոփոխության մեծ ցանկություն․ «Շատ լայն զանգված մեր ժողովրդի ցանկանում է և պահանջում է փոփոխություն»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե Փաշինյանի վերընտրվելու դեպքում Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սպասվում, իսկ Փաշինյանի պնդմանը, որ իրենց մրցակիցների հաղթանակը պատերազմ կբերի Ադրբեջանի հետ, Ղազինյանը հակադարձեց․ «Մենք չենք վախեցնում, մենք ընդամենը փաստում ենք իրողությունները՝ հաշվի առնելով այն ոչ գրագետ և սխալ արտաքին քաղաքականությունը, որը տանում է իշխանությունը։ Ես այստեղ խաղաղություն չեմ տեսնում իրականում, որովհետև չի կարող լինել խաղաղություն մի քանի այսպես ակնառու հանգամանքներ բերեմ, փաստեր։ Նախ առաջինը՝ մեր սուվերեն պետության տարածքում գտնվում է թշնամական պետության զորք։ Երկրորդը՝ ունենք գերիներ թշնամական պետությունում։ Երրորդը՝ իրենց հռետորիկան է մեր սուվերեն պետության տարածքները, քաղաքները, բնակավայրերն անվանել ադրբեջանական անուններով և կոչել «Արևմտյան Ադրբեջան»»։

Նրա համոզմամբ պատերազմ չլինելու միակ երաշխիքը գործող իշխանության հեռացումն է․ Ղազինյանը քննադատեց իշխանության դիրքորոշումը Արցախի հարցում՝ այն որակելով «թույլ և ծեծված»։ Ի պատասխան իշխանության պնդման, որ Ադրբեջանից 300,000 փախստականների վերադարձի թեման շահարկվում է՝ պաշտոնական բանակցություններում նման հարց չկա, նա ասաց․ 

«Մենք չենք տեսնում որևէ արձագանք, այն էլ շատ լուրջ, այսինքն՝ պետական մակարդակով, որ այդ հարցը դրվի, և չի կարող այդպիսի բան լինել։ Ուժեղ իշխանության և ուժեղ պետության պարագայում ուղղակի դրանք համադրելի չեն»։ Միևնույն ժամանակ, նա հաստատեց իրենց ուժի հանձնառությունը արցախահայերի վերադարձի հարցում․ «Մեր իշխանության գալու դեպքում ամեն ինչ անելու ենք՝ բոլոր հարթակներում և՛ միջազգային, և՛ իրենց հետ բանակցություններում, որպեսզի արցախցիների անվտանգ վերադարձի հարցը լուծվի»։

Վերջին շրջանում «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող ընտրակաշառքի մեղադրանքները Ղազինյանը համարում է «անհիմն և մանիպուլյատիվ»։ Նա պնդեց, որ հրապարակված ձայնագրություններում ընտրակաշառքի որևէ ապացույց չկա․ «Ընդհանրապես ի՞նչ է նշանակում ընտրակաշառք։ Ընտրակաշառքը դա նյութապես շահագրգռելն է կամ գումարը տալն է կամ ընտրական խոստում այսպես տալը՝ ակնկալելով դիմացինի ձայնը։ Մի դեպք, այ այդ նույն ձայնագրությունների մեջ, որտեղ ասում են՝ մենք քեզ կտանք X գումար, որի արդյունքում արի մեզ քվեարկի»։

Նրա խոսքով, խոսքը ոչ թե կաշառքի, այլ  աշխատավարձի մասին է. «Խոսքը աշխատավարձերի մասին է։ Հիմա ձեր կարծիքով փոքրիկ խմբակը, այս ամբողջ ռեսուրսը որ դրել է, ինքը աշխատավարձ չի՞ սահմանում ակտիվիստների և քարոզիչների համար»։ Նա մարտահրավեր նետեց․ «Ես ևս խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ եթե «Ուժեղ Հայաստանի» կողմից ինչ-որ մեկը կառաջարկի խոստում, ընտրակաշառք և այլն, անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։ Չկա այդպիսի բան և չի կարող լինել»։

Ի պատասխան մտահոգության, որ Ռուսաստանում գտնվող բիզնեսները Սամվել Կարապետյանին կարող են դարձնել խոցելի Կրեմլի ճնշումների նկատմամբ, Ղազինյանն ասաց․ «Բազմաթիվ օրինակներ կան՝ մեծ ընկերությունները, կորպորացիաները ունեն բոլոր երկրներում տարբեր բիզնեսներ և մասնաճյուղեր։ Նորմալ երկրի պարագայում բացարձակապես կախվածության խնդիր չի առաջանում։ Երբեք ու երբեք, ես համոզված ձեզ ասում եմ, որ դա բացառվում է։ Մեր հայաստանյան բիզնեսմենների որոշ մաս, համենայն դեպս խոշորները, շատ լավ ճանաչում են պարոն Կարապետյանին, և իրենք էլ գիտեն, որ այդպիսի բան չի կարող լինել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան