Պուտինը ուղերձ հղեց հայ ընտրողին՝ ռիսկեր կառաջանան, եթե ՀՀ-ն չփոխի ԵՄ-ին մերձեցման քաղաքականությունը․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
Բոլորը

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի Դաշնության կողմից ակտիվացած հռետորաբանությունը, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեի առաջարկը, քաղաքական վերլուծության առարկա է դարձել։ Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում գնահատել է Կրեմլի ուղերձների բնույթն ու թիրախները՝ դրանք դիտարկելով որպես ազդանշան ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլև ընտրողներին։

Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը նպատակ ունի հայաստանյան հանրությանը հուշել ընտրության բարդության և դրա հետ կապված ռիսկերի մասին։

«Ես կարծում եմ, ամեն դեպքում, Վլադիմիր Պուտինը փորձում է ուղերձ առաջարկել մեր ընտրողներին, որ այդքան էլ հեշտ բան չի ընտրություն կատարելը, որ կան բավականին լուրջ հարցեր, և ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլ նաև Կալուգինը, ԱԳՆ-ի ներկայացուցիչները մինչև այդ Օվերչուկը, նրանք նկարագրում են այն բոլոր ռիսկերը կամ այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, եթե Հայաստանը չփոխի իր քաղաքականությունը»,- նշում է նա։

Վերլուծելով, թե արդյոք սա ուղղակի ճնշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, Նավասարդյանը նկատում է հայ պաշտոնյաների զգուշավոր արձագանքները և ենթադրում, որ իշխանության ներսում լուրջ քննարկումներ են ընթանում արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ։ «Մանավանդ, որ մենք տեսնում ենք, որ բավականին զգուշավոր են հայտարարությունները մեր պաշտոնատար անձանցից Ռուսաստանի նկատմամբ։ Դա նշանակում է, որ լուրջ քննարկումներ կան մեր վերնախավում, թե ինչքանով կտրուկ կարող է Հայաստանը փոխել իր շրջագիծը քաղաքական»։

Բորիս Նավասարդյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շուրջ ռուսական արձագանքները դիտարկում է աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։ Նրա խոսքով՝ Եվրամիության բնական ձգտումն է ընդլայնել իր ազդեցության գոտին, ինչին հակազդում է Ռուսաստանը։

«Եվրամիությունը բնականաբար ցանկանում է իր տեսակը, որպես աշխարհաքաղաքական կենտրոն կամ միավոր, ընդլայնել։ Եվրամիության նման երկրների, Եվրամիության անդամ երկրների նման երկրները շատ լինեն։ Դա հեշտացնում է իրենց գործը։ Եվ եթե տվյալ դեպքում դա ստանում է այնպիսի սուր դրսևորում, ինչպիսին այդ տեսակի տարածմանը խանգարողների դեմ նաև աշխատելն է, իսկ Ռուսաստանն ակնհայտորեն այդ տեսակի դեմ է աշխատում, պարզ է, որ այդ տեսակի տարածումը ենթադրում է նաև Ռուսաստանի դեմ աշխատելը»։

Ըստ վերլուծաբանի՝ Հայաստանը 2013 թվականից ի վեր կանգնած է ռազմավարական ընտրության առջև, և գալիք ընտրությունները այդ գործընթացի շարունակությունն են։ Նա համոզված է, որ երկրի համար առաջնայինը պետք է լինի հետևողական և վճռական քաղաքականություն որդեգրելը։

«Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանը պետք է ընտրի այն ճանապարհը, որը հեռանկար է բացում զարգացման և որպես, այսպես, լուրջ, նորմալ պետություն կայացման համար։ 2013 թվականից մինչև այսօր Հայաստանը այդ ընտրության առջև է կանգնած։ Ես կողմնակից եմ, որ Հայաստանը պետք է լինի հետևողական և վճռական։ Եվ եթե տեսնում են կողքից, որ դու հետևողական և վճռական ես, դա ինչ-որ տեղ քեզ պաշտպանում է։ Երբ տեսնում են, որ դու կարող ես և՛ շեղվել այդ ճանապարհից, և՛ վախկոտ ես, քեզ կվախեցնեն և անգամ վախը բռնելու միջոցներ կձեռնարկեն»,- ամփոփում է Բորիս Նավասարդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան