Հրադադարն ավարտվել է. ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա, ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է ավելի քան 30 ԱԹՍ-ների խոցման մասին

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Կեսգիշերից հետո, երբ լրացել է մայիսի 9-ից 11-ը հայտարարված հրադադարի ժամկետը, ռուսական ուժերը վերսկսել են  անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներն Ուկրաինայի տարածքում, գրում է Meduza-ն։

Անօդաչուները հարձակվել են, մասնավորապես, Կիևի վրա։ Օբոլոնի շրջանում խոցված ռուսական անօդաչուի բեկորներն ընկել են 20 հարկանի բնակելի շենքի տանիքին, հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Ազգային ոստիկանությունը հայտնել է հրդեհի մասին, որը բնակիչները մարել են ինքնուրույն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ Դնեպրոպետրովսկում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, հրդեհ է բռնկվել և վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքները։

Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտարարել է, որ Դոնեցկի մարզում ռուսական զորքերի հարձակումների հետևանքով զոհվել է երեք մարդ, վեցը՝ վիրավորվել։

Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի տեղեկացմամբ էլ՝ Խերսոնի մարզում ռուսական զորքերի հարձակումների հետևանքով վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Նա հայտարարել է, որ Խերսոնը և մարզի մի քանի այլ քաղաքներ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների, ավիահարվածների և հրետակոծությունների։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ Բելգորոդի, Վորոնեժի և Ռոստովի մարզերում կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 9:00-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ի երեկոյան հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների եռօրյա դադարի մասին՝ ընդգծելով, որ դա իր նախաձեռնությունն է, որին աջակցել են Մոսկվան ու Կիևը: Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ չեն ծրագրում շարունակել հրադադարը դրա ժամկետի ավարտից հետո։

Մայիսի 9-ից 11-ը Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել էին ռազմաճակատում հրադադարը խախտելու մեջ՝ պնդելով, որ ստիպված են եղել հայելային պատասխանել։ Սակայն երկու կողմերն էլ ձեռնպահ էին մնացել հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռային կիրառումից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի