Շանտաժային ուղերձներ են ընտրողներին՝ եթե մեզ չընտրեք՝ կլինի պատերազմ, եթե իշխանությանն ընտրեք՝ ինքնության կորուստ կլինի․ Լաուրա Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում մեկնարկած նախընտրական քարոզարշավն իր բնույթով, գործիքակազմով և ուղերձներով էապես տարբերվում է նախորդներից։ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի դիտարկմամբ՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կրում է ձևական բնույթ, քանի որ քաղաքական պայքարն ակտիվ փուլում է արդեն ամիսներ շարունակ։

Factor TV-ի հետ զրույցում վերլուծելով քարոզարշավի բովանդակային կողմը՝ Բաղդասարյանը նշում է, որ այն վերածվել է ոչ թե ընտրողին ուղղված երկխոսության, այլ միջկուսակցական մեղադրանքների հարթակի։

«Ես կարծում եմ, այս անգամ բավական ֆորմալ թիվ է, որովհետև քարոզարշավը, ըստ էության, և՛ ֆեյսբուքում, և՛ մեդիա հարթակներում, և՛ անգամ օնլայն շփումներում սկսվել է մեկ-մեկուկես ամսից առաջ։ Հիմնականում մրցակից ուժերն իրենց խոսքը ուղղում են մեկը մյուսի հասցեին, և իրականում հարց է առաջանում, թե ում համար է ընդհանրապես այս քարոզարշավը կազմակերպվում՝ ընտրազանգվա՞ծի, թե՞ մեկը մյուսի հետ հեռակա բանավեճի տեսանկյունից»,- ընդգծում է փորձագետը։

Բաղդասարյանի խոսքով՝ տեղի է ունեցել քարոզարշավի հարթակների և ձևաչափերի խորքային փոխակերպում։ Եթե նախկինում հիմնական դերակատարումն ունեին ավանդական ԶԼՄ-ները, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է։

«Այսօր մենք գործ ունենք 3D ձևաչափի քարոզարշավի հետ։ Մի կողմից մեդիան է՝ որպես քարոզողների և քարոզվողների միջև կապող օղակ, երկրորդը՝ դա հենց նույն քաղաքական կուսակցություններն են, որոնք բավական մեծ հնարավորություններ ունեն այսօր Հայաստանում տարբեր հարթակներից շփվելու ընտրազանգվածի հետ։ Եվ մենք գործ ունենք նաև ընտրազանգվածի հետ, որն այսօր պասիվ լսողի դերում չի, ինքը սոցցանցերում նաև ակտիվ մասնակցում է այս քարոզարշավներին»։

Փորձագետը հատուկ անդրադառնում է ապատեղեկատվության, կեղծ լուրերի և մանիպուլյատիվ տեխնոլոգիաների վտանգին՝ նշելով, որ դրանց հիմնական թիրախը ոչ թե կայուն քաղաքական հայացքներ ունեցող, այլ չկողմնորոշված ընտրազանգվածն է։

«Նրանք, որոնք ունեն կայուն քաղաքական դիրքորոշումներ, նրանց վրա սա չի ազդելու։ Հնարավոր է, որ դա ազդի այն ընտրողների վրա, որոնք ամենօրյա ռեժիմով չեն մտնում այս խոսույթների մեջ, ամենօրյա ռեժիմով չեն կարդում, չեն խորանում նյութերի մեջ, ուղղակի աշխատանքից հետո երեկոյան արագ թերթում են լրահոսը։ Նրանք շատ հեշտ կարող են հավատալ նաև նման ֆեյքերին»,- մտահոգություն է հայտնում նա։

Ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ քաղաքական ուժերը դիմում են նաև շանտաժի և վախի գործիքին՝ ընտրողին կանգնեցնելով գոյաբանական ընտրության առջև։ Սա, նրա կարծիքով, դարձել է քարոզարշավի առանցքային ուղերձներից մեկը։

«Եթե մեզ չընտրեք, կլինի տնտեսական պատերազմ ՌԴ հետ, իսկ եթե ընտրեք իշխանություններին, ապա Հայաստանի կորուստ կլինի, ինքնության կորուստ և այլն։ Սրանք երկուսն էլ շանտաժային ուղերձներ են, որոնք ուղղված են ընտրազանգվածին։ Այս տարբերակում ստացվում է, որ բնակչությունը պատերազմի առաջ է կանգնելու՝ կա՛մ տնտեսական գործիքակազմի օգտագործմամբ, կա՛մ հրազենի, կրակոցների միջոցով»,- եզրափակում է Բաղդասարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան