Սամվել Կարապետյանը սխալվում է․ ՌԴ-ից փոխանցումների ծավալը ՀՀ բյուջեին համարժեք չէ  

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությունը այժմ ամենաբարձր մակարդակի վրա է։ Նրա խոսքով՝ երկիրը զարգանում է ոչ այնքան պետական բյուջեի, որքան դրսից, հատկապես՝ Ռուսաստանից եկող փոխանցումների հաշվին։ 

«Եթե ձեզ թվում է՝ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի բյուջեի հաշվին է այսօր Հայաստանը ապրում ու զարգանում, դուք չարաչար սխալվում եք, դա կապ չունի Հայաստանի իշխանությունների հետ, ամբողջությամբ կախված է դրսի փոխանցումների հետ։ Գալիս են բյուջեին համարժեք գումարներ նույն Ռուսաստանից (ընդգծումը՝ Factor.am-ի)։ Դրա համար կախվածությունը ես ավելի մեծ մակարդակի, եթե ուզեմ էլ՝ չեմ կարող հասցնել։ Բայց ես հասկանում եմ, որ Ռուսաստանը եղել է, լինելու է մեր գլխավոր տնտեսական դաշնակիցը»,- այսպիսի պնդում է անում Կարապետյանը։

2025 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 886 մլրդ դրամ: Այդ ժամանակվա փոխարժեքով հաշվարկելիս (399,59) դա համարժեք է  7,2 մլրդ դոլարի։

2025 թվականին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) արտերկրից մուտք եղած ներհոսքը կազմել է 5 մլրդ 979 մլն դոլար, արտահոսքը՝ 4 մլրդ 340 մլն դոլար, այսինքն՝ զուտ ներհոսքը՝ այն, ինչ, մնացել է Հայաստանում, կազմել է 1 մլրդ 639 մլն դոլար։ Այս գումարի մեջ ոչ առևտրային զուտ ներհոսքը 714 մլն դոլար է։ Վիճակագրությունն ամփոփել է Կենտրոնական բանկը։

Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 3 մլրդ 878 մլն դոլար, հակառակը՝ Հայաստանից Ռուսաստան՝  749 մլն դոլար, զուտ ներհոսքը մնացել է 3 մլրդ 128 մլն դոլար։ Զուտ ներհոսքից ոչ առևտրային մասնաբաժինը կազմել է 415 մլն դոլար։ 

Ուշագրավ է, որ 2025-ին Ռուսաստանից զուտ ներհոսքի ծավալը գրեթե կրկնակի գերազանցել է բոլոր երկրներից Հայաստան զուտ ներհոսքին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան փոխանցված գումարների մեծ մասը արտահոսել է այլ երկրներ և չի մնացել Հայաստանում։ 

Այսպիսով՝ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելի քան երկու անգամ գերազանցում են Ռուսաստանից փոխանցվող գումարները։ 

Ստացվում է՝ Սամվել Կարապետյանի պնդումը, թե Ռուսաստանից ստացվող փոխանցումները համարժեք են Հայաստանի պետական բյուջեին, ճիշտ չեն, և չեն հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ։

Անի Թամրազյան