ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևում հիշատակվել են նաև Ադրբեջանում բանտարկված լրագրողները

Լուրեր

13.05.2026 | 12:27
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
13.05.2026 | 12:10
Թուրքիայի հետ առևտուրը՝ նոր կանոններով // ԵՀ-ն հրապարակել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման զեկույցը․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 12:03
ԱՄՆ-ում վաճառվել է Գագիկ Խաչատրյանի տունը և գումարի 70 տոկոսը ՀՀ-ին է փոխանցվելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:55
NBA-ի բասկետբոլիստը մահացել է 29 տարեկանում
13.05.2026 | 11:43
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
13.05.2026 | 11:41
Վաղուհասի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը դարձել է ադրբեջանական վանդալիզմի թիրախ
13.05.2026 | 11:34
«Բետիսը» 20 տարի անց կխաղա Չեմպիոնների լիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:33
Մասյացոտնի թեմը հրապարակել է ծախսերի հաշվետվությունը և հերքել չարաշահումների մեղադրանքները
13.05.2026 | 11:25
«Հայաստան» դաշինքը պնդում է, որ ՔՊ-ն Թալինում վարչական ռեսուրս է չարաշահել
13.05.2026 | 11:16
Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ բանակցությունները վերսկսելու համար
13.05.2026 | 11:08
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.05.2026 | 11:02
Թուրքիան վերացրեց ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները․ ՀՀ ԱԳՆ
13.05.2026 | 10:57
Պաշտպանի որոշումները բողոքարկման ենթակա չեն․ ՄԻՊ հաստատությունը ներկայացրել է կարգավորումները
Բոլորը

ԱՄՆ Սենատը մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ բանաձև է ընդունել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրանում հիշատակվում են նաև Ադրբեջանում բանտարկված «AbzasMedia»-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզիի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի անունները։

Բանաձևը ճանաչում է ամբողջ աշխարհում խոսքի ազատության և մամուլի նկատմամբ աճող սպառնալիքները՝ դա համարելով լուրջ խնդիր։ Փաստաթղթում նաև նշվում է, որ լրագրողներն ամբողջ աշխարհում բախվում են աճող սպառնալիքների, ընդգծվում է, որ հակամարտության գոտիներում և ավտորիտար ռեժիմներում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչները, մասնավորապես, բախվում են բռնության, ճնշման, բանտարկության և մահվան վտանգի։

Նշվում է նաև, որ վերջին տարիներին հարյուրավոր լրագրողներ ձերբակալվել կամ հետապնդվել են, ինչը վկայում է մամուլի ազատության ոլորտում իրավիճակի վատթարացման մասին։

Սենատը փաստաթղթում վերահաստատել է, որ ազատ և անկախ լրատվամիջոցները կենսական նշանակություն ունեն ժողովրդավարական հասարակության համար։ Նշվել է, որ լրագրողները կարևոր դեր են խաղում հասարակությանը ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում, և որ մամուլի ազատությունը լավ կառավարման և մարդու իրավունքների հիմնական տարրերից մեկն է։ Բանաձևը կոչ է անում աջակցել մամուլի ազատության պաշտպանությանը ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ միջազգային մակարդակով և խստորեն դատապարտել լրագրողների վրա հարձակումները։

Նշենք, որ Ադրբեջանում ներկայում բանտերում շուրջ 30 լրագրող կա։ Անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումները սկսվել են 2023 թվականին՝ «AbzasMedia»-ի լրագրողների ձերբակալությամբ։ 2023 թվականի նոյեմբերից ձերբակալվել են «AbzasMedia»-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքիզին, նախագծի համակարգող Մահամմադ Կեկալովը, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, լրագրողներ Էլնարա Գասիմովան և Նարգիզ Աբսալամովան, ինչպես նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աշխատակից և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն։

2025 թվականի հունիսի 20-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ուլվի Հասանլին, Սևինջ Վագիֆքըիզիին, Հաֆիզ Բաբալին և Ֆարիդ Մեհրալիզադեն դատապարտվեց 9 տարվա, Նարգիզ Աբսալամովային և Էլնարա Գասիմովային՝ 8 տարվա, իսկ Մահամմադ Կեկալովին՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման։

Ավելի ուշ ձերբակալվեցին Toplum TV-ի և Meydan TV-ի լրագրողները։ Նրանց դատավարությունները ներկայում շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի