Կարևորել ենք երկկողմ առևտրի և ներդրումների խթանումը․ ինչ են քննարկել ՀՀ և Լատվիայի նախագահները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

«Պատիվ ունեմ հյուրընկալել Լատվիայի մեծարգո նախագահ Էդգարս Ռինկևիչսին և իր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։ Ուրախությամբ եմ նշում, որ սա իմ գործընկերոջ առաջին այցն է նախագահի պաշտոնում, սակայն պարոն Ռինկեվիչսին պատիվ ենք ունեցել Հայաստանում հյուրընկալել անցյալում՝ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում»,- Հանրապետության նախագահի նստավայրում իր գործընկերոջը ողջունելով ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նախագահն ընդգծեց՝ վերջին տարիներին երկուստեք գործուն քայլեր են ձեռնարկում ամուր և դինամիկ քաղաքական երկխոսություն ծավալելու ուղղությամբ։

«Հայ-լատվիական գործընկերությունը հիմնված է բարեկամության, ժողովրդավարական արժեքների և ընդհանուր հանձնառության վրա՝ ապահովելու բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա մեր ժողովուրդների համար։ Հայաստանն ու Լատվիան համախոհ երկրներ են անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պահպանման և խաղաղության առաջմղման գործում և վճռական են առավել խորացնել փոխգործակցությունն այս առումով։

Այսօր մենք հանգամանալից անդրադարձ ենք կատարել երկկողմ հարաբերությունների տարբեր բաղադրիչների՝ կարևորելով առևտրի և ներդրումների խթանումը։ Հեռանկարային և փոխշահավետ ենք համարել բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա մեծ ներուժի օգտագործումը՝ հաշվի առնելով Լատվիայի նշանակալի ձեռքբերումները տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, կիբերանվտանգության ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի նորարարական տեխնոլոգիաների հիմքում գործող կենտրոնների հաջողված փորձն ու այն նշանակալի բարեփոխումները, որոնք իրականացվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Ընդգծել ենք կիբերանվտանգության, օդային հաղորդակցության, կրթության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առավել թիրախային համագործակցային ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։

Ոլորտային համագործակցության առաջմղման համատեքստում կարևորել ենք իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որն այս պահին ընդգրկում է երկու տասնյակից ավելի փաստաթուղթ։

Երախտագիտություն եմ հայտնել նախագահ Ռինկևիչսին Լատվիայի կառավարության կողմից զարգացման համագործակցության գծով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար։ Երկուստեք կարևորել ենք 2024 թվականից ի վեր ձևավորված Հայաստանի և Հյուսիսային-Բալթյան երկրների ձևաչափի միջև համագործակցության շարունակականությունը։ Մեր համագործակցության համատեքստում անշուշտ առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործընկերության շրջանակներում իրականացվող երկխոսությունը։ Նախ երախտագիտություն եմ հայտնել պարոն նախագահին Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության առաջմղման գործում նրա ներդրման համար։ Նշել եմ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող ծրագրերով Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցության շարունակականության կարևորությունը՝ ընդգծելով դրանց դերը Հայաստանի դիմադրողականության բարձրացման գործում։ Բարձր եմ գնահատել նաև Լատվիայի մասնակցությունը Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Հուսով ենք, որ Լատվիայի աջակցությամբ նաև կկարողանանք առաջ մղել մեր բարեփոխումների օրակարգը, որն անկյունաքարային է ապագայում կյանքի կոչելու Հայաստանի՝ Եվրոպական Միության անդամակցության ձգտումները»։

Մանրամասները՝ տեսանյութում։