Սամվել Կարապետյանը մեծ-մեծ խոսում է․ թող պատմի՝ ոնց են դատվում Ֆրանսիայի հետ, ոնց են խաբել ֆրանսիական պետությանը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ համաժողովներին, վիզաների ազատականացման գործընթացին և հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին։

Անդրադառնալով քննադատություններին, թե Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը հարթակ է ծառայում այլ առաջնորդների համար և ոտնահարում է Հայաստանի ինքնիշխանությունը, Եղոյանը նշեց. «Հայաստանը հյուրընկալել է մի համաժողով, որի անդամներն ազատ են արտահայտել իրենց մտքերը։ Դա ինքնիշխանության ոտնահարման նշան չէ, այլ հակառակը՝ նշան է, որ դու քո հարթակն ես տրամադրում այդ գործիչների անձնական օրակարգերի համար, որտեղ ամեն մեկն իր պետության շահն է առաջ տանում»։ Նա հավելեց, որ նմանատիպ հարթակներ են նաև ԵԱՀԿ-ն կամ «Եվրանեսթը»։

Վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ Եղոյանը հայտնեց, որ արդեն կա առաջընթացի առաջին զեկույցը, և գնահատականները շատ լավն են. «Ամենակարևոր արդյունքն այն է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսվել է։ Այդ որոշումը հայեցողական է. Եվրոպական միության խորհուրդը հայեցողաբար է կայացրել այդ որոշումը, ինչը նշանակում է՝ բոլոր 27 պետությունները համաձայնվել են»։ Ըստ նրա՝ գործընթացի ավարտի համար իրատեսական ժամկետը 1.5-ից 2 տարին է։
Անդրադառնալով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վիրավորական գրառումներին՝ Եղոյանը շեշտեց, որ նման հայտարարությունները չեն կարող որևէ սիմպատիա առաջացնել հայ ժողովրդի մոտ. «Ի՞նչ են իրենք ակնկալում դա ասելուց հետո, որ հայ ժողովուրդն իրենց ծա՞փ տա»։

Ռուսական զորքերի և սահմանապահների վերաբերյալ նա նշեց, որ ամեն պետություն ինքն է որոշում՝ իր տարածքում որ օտար պետության զորքը ինչ պայմաններով պետք է գտնվի։ Եղոյանը հիշեցրեց, որ Հայաստանի սահմանները ՀՀ-ն պետք է վերահսկի։

Եզրափակելով՝ Արման Եղոյանը նշեց, որ Հայաստանը կառուցում է հարաբերությունների համակարգ բոլորի հետ՝ հիմնվելով սեփական շահերի վրա և փորձելով ստանալ օպտիմալ արդյունք համաշխարհային տրանսֆորմացիոն գործընթացների մեջ։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան