Ադրիեն Կիրալին մտադրության 6 նամակ հանձնեց հայկական ընկերություններին և հիմնադրամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.05.2026 | 12:59Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին մտադրության 6 նամակ հանձնեց հայկական ընկերություններին և հիմնադրամներին։
Հանձման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նշվում է, որ այս նախաձեռնությունները նպատակ ունեն հայկական ընկերություններին մոտեցնել եվրոպական չափանիշներին՝ ստեղծելով տնտեսական նոր հնարավորություններ թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։