Հարյուր հազարավոր մարդիկ Գերմանիայում մայիսմեկյան ցույցերի են դուրս եկել

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

Գերմանիայում մայիսի 1-ին հարյուր հազարավոր մարդիկ մասնակցել են լայնածավալ ցույցերի՝ բողոքելով սոցիալական ծախսերի հնարավոր կրճատումների դեմ։ Երկրի տարբեր քաղաքներում անցկացվել է ավելի քան 400 միջոցառում, որոնց մասնակցել է շուրջ 366 հազար քաղաքացի։
Ցույցերը կազմակերպվել են Գերմանական արհմիությունների միության կողմից՝ «Սկզբում մեր աշխատանքը, հետո՝ ձեր շահույթը» կարգախոսով։ Մասնակիցները զգուշացրել են իշխանություններին, որ պատրաստ են պայքարել կենսաթոշակների, սոցիալական վճարների և առողջապահական համակարգում կրճատումների դեմ։ Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կազմակերպության ղեկավար Յասմին Ֆահիմին կոչ է արել կտրականապես մերժել 8-ժամյա աշխատանքային օրվա չեղարկման և պետական կենսաթոշակների մակարդակի նվազեցման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ երաշխավորված կենսաթոշակների նվազեցումը կարող է հանգեցնել լայնածավալ սոցիալական հակամարտության։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի իշխանությունները՝ աճող բյուջետային դեֆիցիտի պայմաններում, պատրաստվում են սոցիալական ծախսերի զգալի կրճատման։ Նախատեսվում են փոփոխություններ հատկապես առողջապահության և խնամքի ոլորտներում՝ ներառյալ պետական սուբսիդիաների նվազեցումը։

Քննարկվում է նաև քաղաքացիների վրա ֆինանսական բեռի ավելացումը՝ առողջապահական ապահովագրության վճարների բարձրացման, չաշխատող ամուսինների անվճար ապահովագրության հնարավոր չեղարկման և բուժծառայությունների համավճարների ավելացման միջոցով։ Կենսաթոշակային համակարգում ևս առաջարկվում է սահմանափակել պետական կենսաթոշակների դերը՝ խրախուսելով մասնավոր կուտակումները։

Այս միջոցառումները միտված են պետական բյուջեի ծախսերի կրճատմանը և միլիարդավոր եվրոների խնայողությանը, սակայն արդեն իսկ առաջացրել են լուրջ հանրային դժգոհություն և քննարկումներ։