Ալիևի օգնականը Եվրախորհրդարանի բանաձևի` Արցախի հետ կապված հատվածը «դիվանագիտական ​​ամոթ է» անվանել

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձևը կարելի է անվանել «դիվանագիտական ​​ամոթ»։ Այս մասին Ստեփանակերտում ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, թե Եվրախորհրդարանի նման քաղաքականությունը «ցավալի է»։

«Եվրոպական խորհրդարանի կողմից կայացված որոշումները որևէ նշանակություն չունեն Ադրբեջանի Հանրապետության համար։ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի այս կառույցի նկատմամբ։ Եվրոպական խորհրդարանը նաև մանդատ չունի նման հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու»,- ասել է Հաջիևը։

Նրա պնդմամբ՝ այս բանաձևը խոչընդոտներ է ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի համար. «Այն ժամանակ, երբ տնտեսական քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը խթանելու համար, նման որոշման ընդունումն Ադրբեջանի փոխվարչապետի Հայաստան կատարած այցից մեկ օր անց ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական ​​ամոթ»:

Հաջիևը հայտարարել է, թե այս քայլերը կարող են դիտարկվել որպես ապակառուցողական, սադրիչ և տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ ներքաշե լու փորձ։

Ավելի վաղ ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել։ Նրան բողոքի նոտա էր հանձնվել։

Բացի այդ, Ադրբեջանի Մեջլիսը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի