Պապոյանը` Wildberries-ի, OZON-ի` հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նոր տեսա, որ նման բան կա մամուլում, հանձնարարական եմ տվել տեղեկությունը ամբողջ խորությամբ ճշգրտել»,- այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տեղական արտադրողների դժգոհություններին առ այն, որ Wildberries և Ozon հարթակները դադարեցրել են իրենց վաճառքները։

«Որոշակի զգայական հայտարարություններ ենք անում, որոնք ընդհուպ մինչև միջպետական հարաբերությունների վրա կարող են ազդել։ Առաջարկում եմ սառնասիրտ մոտենալ բոլոր հարցերին։ Իմ փորձը ցույց է տալիս, որ չկա չլուծվող հարց. կաշխատենք նույնիսկ հանգստյան օրերին, պարզաբանենք, իրավիճակը կլուծենք»,- ասաց Պապոյանը։

Նկատենք, որ ավելի ուշ Wildberries ընկերությունը պաշտոնական պարզաբանում էր տարածել՝ նշելով․

«Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) ներկայացնում է պարզաբանում։

Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։

Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները և շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։

Նաև նշենք, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։

Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։

Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց»։

 

Մեկնաբանելով բենզինի թանկացումները՝ նախարարը նշեց, որ Հայաստանում գների աճը շատ ավելի մեղմ է, քան աշխարհի այլ երկրներում։ Ըստ Պապոյանի՝ դա պայմանավորված է մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիայով։

«Շատ ուղիղ ասեմ՝ ադրբեջանական բենզինը և դիզելը եթե չլինեին, մեր մոտ գները մի քանի հարյուր դրամ ավելի բարձր կլինեին։ Պետք է պահենք այս դիվերսիֆիկացիան, որ աշխարհաքաղաքական ցնցումները մեր վրա քիչ ազդեն»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ ներմուծող ընկերությունները շարունակելու են իրենց աշխատանքը գների կայունությունն ապահովելու համար։

Պապոյանը հայտնեց, որ ռուսական կողմից հեղուկ գազի մատակարարումները լիարժեք վերականգնվել են։ Նրա խոսքով՝ խնդիրը պայմանավորված էր եղանակային պայմաններով, ինչի պատճառով մեքենաները մնացել էին սահմանին։

«Այսօր և վաղը մեծ խմբաքանակներ կժամանեն Հայաստան։ Քանի որ ռուսական ուղղությունը բացվել է, խնդիրը էականորեն կլուծվի»,- նշեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։