Քվե՝ վարկի դիմա՞ց․ ինչպես է Սամվել Կարապետյանը մեկնաբանում իր ուժին վերագրվող ընտրակաշառքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իհարկե՝ ոչ»,- հերթական դատական նիստից հետո դատարանի բակում ընտրակաշառք բաժանելու մասին հարցին այսպես է պատասխանել Սամվել Կարպետյանը։

Եվ մինչ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը հերքում է իր գլխավորած կուսակցության առնչությունն ընտրակաշառքի ենթադրյալ դեպքերին, Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին օրերին մեկը մյուսի հետևից գաղտնալսումների ձայնագրություններ է հրապարակում։ 

Ըստ Կոմիտեի՝ կուսակցության անունից հանդես եկող անձը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացու հետ իրենց օգտին քվեարկությունն ապահովելու վերաբերյալ։ Փոխարենը խոստացել է օգնել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող և  Ռուսաստանի տարածքում գործող բանկից արտոնյալ պայմաններով վարկ ստանալու հարցում։ 

Իսկ ո՞վ է ձայնագրության մեջ հիշատակվող Նարեկը և ի՞նչ կապ կա «Ֆորա-Բանկ»-ի հետ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանի խոսքով՝ ձայնագրությունում տարածքային կառույցի համակիրներից մեկի խոսակցություն է ինչ-որ անձի հետ։ 

«Նարեկ Կարապետյանը չի ճանաչում ու չգիտի՝ ինչի մասին է խոսքը։ Սա՝ որպես կուսակցության խորհրդի անդամ, խնդրում եմ ընդունեք, և լավատեղյակ մարդ։ Իսկ բանկի հետ կապված էդպիսի բան չի կարող լինել ու չի եղել»,- ասաց Ղազինյանը։

«Ֆորա-Բանկ»-ը ՌԴ-ում գործող ֆինանսավարկային կազմակերպություն է։ Այն հիմնադրվել է 1992 թվականին և 2002-ին դարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի մաս։ Ձայնագրության տղամարդկանցից մեկն ակնկալում է, որ իրեն «Ֆորա-Բանկ»-ի միջոցով վարկ կտան մինչև 10 մլն, ինքն էլ ընտրողների որոշակի թիվ կապահովի։

Ընդամենը գլուխ գովելու գործընթաց է՝ կուսակցության համակիրների խոսակցությունն այսպես է մեկնաբանում Ղազինյանը։ 

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն մեկ այլ ձայնագրությունն էր հրապարակել՝ հայտնելով, որ Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառքի գործով։ Այսօրվա ձայնագրությունը երեկվա ձերբակալություններին է առնչվում։ Կոմիտեից փոխանցեցին, որ ձերբակալված անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ 

Իսկ այսօր ՊԵԿ-ը հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան խոշոր չափի կանխիկ՝ 72,6 մլն ռուսական ռուբլու չափով գումարներ ներկրելու երկու դեպք է բացահայտվել։ Ղազինյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս դեպքը կարող է առնչվել իրենց ուժի հետ, հաշվի առնելով այն, որ կուսակցության առաջնորդի կապիտալի մեծ մասը դրսում է։ 

«5% համոզված լինեին՝ մեզ հետ կապ ունի, կասեին, որ դա մեզ հետ կապ ունի։ Կամ համապատասխան բռնվող անձը ցուցմունք կտար մեր դեմ, որ էդ գումարը մեզ համար է բերում։ Մենք չունենք էդպիսի խնդիր»,- ասաց Դավիթ Ղազինյանը։  

Մինչ այդ, Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ չմասնակցել ընտրական իրավախախտումների։ Նշվում է, որ նման դեպքերը գտնվում են մշտական վերահսկողության ներքո և կարժանանան խիստ ու համարժեք իրավական արձագանքի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան