Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
Քաղաքականություն
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ խորհուրդն ապրիլի 30-ին նիստ է գումարել: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց: