ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) խնդրել է Մերձավոր Արևելք ուղարկել Dark Eagle գերձայնային հրթիռներ՝ Իրանին հնարավոր հարվածների համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը դեռևս ԶՈւ-ում չընդունված համակարգերի տեղակայման անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Իրանն իր բալիստիկ հրթիռների արձակման համակարգերը տեղափոխել է երկրի ավելի խորը տարածք, ինչը դրանք անհասանելի է դարձնում ԱՄՆ այլ հրթիռների համար, գրում է Meduza-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Dark Eagle-ի տեղակայման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Եթե Կենտրոնական հրամանատարության խնդրանքը հաստատվի, դա կնշանակի ԱՄՆ գերձայնային հրթիռների առաջին տեղակայումը։

Dark Eagle համալիրը ներկայում փորձարկման փուլում է: «Lockheed Martin»-ն այն մշակել է Չինաստանի և Ռուսաստանի առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերին հակազդելու համար: Գործակալությունը նշում է, որ համակարգի ճշգրիտ հնարավորությունները գաղտնի են: Հայտնի է, որ հրթիռն ունի ավելի քան 2700 կիլոմետր թռիչքի շառավիղ: Այն կարող է զարգացնել ժամում ավելի քան 6100 կիլոմետր արագություն և մանևրել՝ խուսափելով որսումից:

Dark Eagle-ի մեկ հրթիռի արժեքը գնահատվում է շուրջ 15 միլիոն դոլար: Bloomberg-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգներն նման ութ հրթիռ ունի միայն։

Այս հրթիռները տեղակայելու հետ կապված տեղեկությունը հրապարակվում է ապրիլի սկզբից Իրանի և Միացյալ Նահանգների միջև ուժի մեջ մտնող հրադադարի ֆոնին: Bloomberg-ի վերլուծաբանները կարծում են, որ երկու կողմերն էլ օգտագործում են այս դադարը՝ վերազինվելու և ապագա ռազմական գործողությունները պլանավորելու համար։

Ըստ գործակալության՝ Dark Eagle հրթիռների տեղակայումն ազդանշան է Վաշինգտոնի ռազմավարական մրցակիցներին՝ Մոսկվային և Պեկինին, որ Միացյալ Նահանգները հասել է ռազմական տեխնոլոգիաների համեմատելի մակարդակի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի