Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական եմ համարում՝ խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Երևան կատարած այցի վերաբերյալ հարցին։ 

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչու է այցը գաղտնի պահվել հանրությունից, Փաշինյանը նշել է, որ խոսքը ոչ թե գաղտնիության, այլ անվտանգության նկատառումներով պայմանավորված կոնֆիդենցիալության մասին է։ Նրա խոսքով՝ նույն կանոնները պահպանվել են նաև ՀՀ փոխվարչապետի՝ Բաքու կատարած այցերի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի ռազմավարական նպատակը՝ Ադրբեջանի հետ հաստատել բնականոն, բարիդրացիական հարաբերություններ և ամրապնդել խաղաղությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին Աղվերանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների կազմակերպման, քարտեզի ստեղծման և փաստաթղթերի ձևակերպման կարգերին վերաբերող ուղեցույցների նախագծերը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը նաև քննարկվել են բեռնափոխադրումների, նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական համագործակցության հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։