ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն և ևս 3 ԶԼՄ-ներ կատարում են անկախ վերահսկողի դեր. RSF

Լուրեր

15.11.2026 | 10:51
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության հրապարակած 2026 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը նահանջել է նախորդ տարվա ցուցանիշից։ 180 երկրների շարքում Հայաստանը 67,02 միավորով զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը։

2025 թվականին ՀՀ-ն 73,96 միավորով 34-րդ տեղում էր։ Իսկ ահա 2024 թվականին 71,6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզանականը, 2023-ին՝ 70,61 միավորով 49-րդ տեղում էր։

Զեկույցում ընդգծվում է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա լանդշաֆտին՝ լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև հետ կապված բարդ դրությամբ, ասվում է զեկույցում։

Մեդիա դաշտ

Սոցիալական ցանցերը, որոնք բնակչության երկու երրորդն օգտագործում է ամեն օր, տեղեկատվության հիմնական աղբյուրն են։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, իսկ անկախ լրատվական կայքերը, ինչպիսիք են Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, զարգանում են և կատարում անկախ վերահսկողի (watchdog) դեր, որն էական է ժողովրդավարության մեջ։ Նշվում է, որ, այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության  հարցում։

Քաղաքական համատեքստ

Ըստ RSF-ի՝ ԶԼՄ-ների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են ցուցաբերում անկախություն: Հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունները և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելի լարված հարաբերությունները: Այս լարվածության պատճառով լրագրողներն ավելի ու ավելի են բախվում համակարգված ապատեղեկատվական արշավների և աշխարհաքաղաքական շփման հետ կապված հիբրիդային ազդեցության գործողությունների, որոնք է՛լ ավելի են աղավաղում տեղեկատվական տարածքը: Որոշ քաղաքական խմբեր թիրախավորում են լրագրողներին:

Իրավական շրջանակ

Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը՝ ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության և տեղեկատվության բացահայտման արգելքների հետ կապված խնդիրները: Պետական ​​տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է Կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն):

Տնտեսական համատեքստ

Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած անձանց կողմից կամ աջակցվում է ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Քիչ լրատվամիջոցներ են ընդունել վճարովի բաժանորդագրության մոդելներ,  գովազդային շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Միևնույն ժամանակ, պետական ​​լրատվամիջոցները խուսափում են կառավարությանն ուղղված ցանկացած քննադատությունից:

Սոցիոմշակութային համատեքստ

Որպես մասնագիտություն՝ լրագրությունը նսեմացվում է և ենթարկվում հատկապես անհանգստացնող ատելության խոսքի: Քաղաքական էլիտայի կողմից լրատվամիջոցների դեմ ուղղված հռետորաբանությունը, որը մեղադրում է լրագրողներին «կաշառակերության» և իրենց հակառակորդներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը: Նրանք անընդհատ վիրավորանքի են ենթարկվում, հարձակման, զրպարտության համար դատական հայցերի, ինչը մեծացնում է ինքնագրաքննությունը։

Անվտանգություն

Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Նշվում է, որ ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի