Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անդրադարձել է Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին:
Ըստ գերատեսչության՝ կրկնակի նմուշառումերից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրի որակը համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։
«Հորդորում ենք բնակիչներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ 11 հոգի հոսպիտալացվել է, Բյուրեղավանում հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում։ Կատարվել էր ջրի նմուշառում։ «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։ ՀՎԿԱԿ-ը ապրիլի 28-ին ջրի նմուշառման արդյունքներն էր հրապարակել, ըստ որի՝ ջրում հայտնաբերվել էին շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ։