Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին

Լուրեր

30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ թե ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
Բոլորը

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Bloomberg-ը ծավալուն հետազոտությամբ անդրադարձել է տարբեր հայտնի անձանց և երկրների հետ կապված ապատեղեկատվական արշավներին։

Մարտի 6-ին X սոցիալական ցանցում տարածված երկու րոպեանոց տեսանյութում ենթադրյալ ապացույցներ էին ներկայացվում, որոնք կապում էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ժամանակին մանկապղծության մեղադրանքով դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Միայն մեկ գրառումը հավաքել էր 2.9 միլիոն դիտում։

Տեսանյութում ներկայացված էին էլեկտրոնային նամակներ, որոնք, ենթադրաբար, Էփշտեյնին ուղարկվել էին քասթինգային գործակալության սեփականատիրոջ կողմից, որը, ըստ տեսանյութի, նա «օգտագործել» է, երբ Զելենսկին հայտնի կատակերգու էր․ «Մենք նորը ունենք։ Շատ խոստումնալից 13 տարեկան, դերասանական փորձ, 173 սմ հասակ։ Լավ մարմին, երկար մազեր»։

Էլեկտրոնային նամակն իրականում կեղծ է։ Այն թվագրված է 2010 թվականի հունվարի 3-ով։  ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված Էփշտեյնի փաստաթղթերում չկան էլեկտրոնային նամակներ, ենթադրաբար, դրանք գրող անձից՝ Եգոր Սկալիհայից, կամ Centrocast գործակալությունից։  Նրա խոսնակն ասել է, որ ինքը որևէ կապ չի ունեցել Էփշտեյնի հետ։

Տեսանյութը հրապարակվել է X սոցիալական հարթակում Johnny Midnight (@its_The_Dr) անունով օգտատիրոջ կողմից, որն ունի 633,000 հետևորդ։

Սա ավելի քան 190 կեղծ պատմություններից մեկն է, որոնք 2023 թվականի օգոստոսից ի վեր Bloomberg Newsը նույնականացրել է որպես ռուսական ազդեցության գործողության մաս, որը արևմտյան հետախուզական ծառայություններն ու հետազոտողները անվանում են  Storm-1516։

Ապատեղեկատվական արշավի շրջանակում սոցիալական ցանցերը ողողվում են պատմություններով, որոնցում Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ կապված քաղաքական գործիչներին վերագրվում են տարբեր անօրինություններ։ Սա, ըստ պարբերականի, Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է։ Սակայն Storm-1516-ի հետքերը հեշտ է նկատել փորձառու աչքով։ Դրանց տեսանյութերում օգտագործվում են կեղծ փաստաթղթեր, բեմադրված վկայություններ և արհեստական բանականությամբ ստեղծված ձայնային կամ տեսողական մանիպուլյացիաներ։ Թիրախները տարբեր են, բայց թեմաները նույնն են՝ ընտրակեղծիքների մեղադրանքներ, պաշտոնյաների կողմից սեռական բռնության պնդումներ և այլն։

Storm-1516-ն իր պատմությունները տարածում է լրատվամիջոցներ ներկայացող կայքերի և ազդեցիկ անձանց՝ ինֆլյուենսերների միջոցով, որոնցից մի քանիսը վերահրապարակում են բոտերի գրառումները։ Սոցիալական մեդիայի ալգորիթմները մեծացնում են լսարանը։ Նպատակը ոչ այնքան մարդկանց համոզելն է, որքան կասկած սերմանելը և տարաձայնությունները խորացնելը։

Bloomberg-ը Storm-1516-ի պատմությունները նույնականացրել է Քլեմսոնի համալսարանի մեդիա դատաբժշկական կենտրոնի և Microsoft Threat Analysis Center-ի ստորագրության բնութագրերի հրապարակային նկարագրության օգնությամբ:

Ավելի քան 40%-ը նպատակաուղղված էր Ուկրաինայի աջակցությունը խաթարելուն, իսկ մեկ երրորդը՝ այլ երկրներում ընտրություններին:

Մոսկվան մեծ փորձառություն ունի ապատեղեկատվությունը որպես զենք օգտագործելու հարցում։ 1980-ականներին ԿԳԲ-ն տարածեց դավադրության մի տեսություն, ըստ որի՝ ՄԻԱՎ-ը ստեղծվել է ԱՄՆ լաբորատորիայում։ Ավելի ուշ Ռուսաստանը փորձեց ազդել թե՛ Brexit հանրաքվեի, թե՛ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ Այդ ժամանակից ի վեր կեղծ բովանդակություն տարածելու հնարավորությունները մեծացել են։ Սոցիալական մեդիայի հարթակները թուլացնում են բովանդակության վերահսկման սահմանափակումները։

Մեծ ճանաչում ունեցող գործիչներ, այդ թվում Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը, տարածում են մանիպուլացված պատկերներ կամ վերահրապարակում չստուգված պնդումներ։ Միաժամանակ, ԱՄՆ կառավարությունը լուծարեց այն կառույցների մի մասը, որոնք զբաղվում էին գաղտնի պետական դերակատարների գործունեության բացահայտմամբ։

Արհեստական բանականության շնորհիվ, որը արագացրել է արտադրությունը և նվազեցրել ծախսերը, Storm-1516-ն-ը վերածվել է մի ամբողջ «արտադրական գծի»՝ ապատեղեկատվության «ոսկե դարաշրջանում»։ Չնայած այդ պատմությունները տարածվում են տարբեր հարթակներում, ներառյալ TikTokը, Telegramը և Meta-ի Facebook-ն ու Instagram-ը, հատկապես նպաստավոր միջավայր է դարձել X հարթակը։ Այն բանից հետո, երբ Մասկը 2022 թվականին գնեց հարթակը, վերացվեցին վստահության և անվտանգության բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված քաղաքականությունները։

Այժմ հարթակը հիմնականում ապավինում է օգտատերերի կողմից ստեղծված «community notes»-ին (համայնքային նշումներ)։ Սակայն այդ նշումների մեծ մասը երբեք չի հրապարակվում։ X-ը ցուցադրում է միայն այն նշումները, որոնք օգտակար են գնահատվել տարբեր տեսակետներ ունեցող օգտատերերի կողմից։

Ավելի քան 600 միլիոն ամսական ակտիվ օգտատերերով X-ը աշխարհի պաշտոնյաների համար հաղորդակցման հիմնական գործիք է և ընտրողների համար տեղեկատվության կարևոր աղբյուր։ Բովանդակության մոդերատորներին կրճատելու Մասկի որոշումը թույլ է տվել, որ այս պատմությունները տարածվեն հանրային այս հարթակում, որտեղ քաղաքական գործիչները հաճախ կրկնում են Մոսկվայում հորինված պատմությունները։

Ռուսաստանի գլոբալ տեղեկատվական պատերազմը համակարգվում է Սերգեյ Կիրիենկոի կողմից՝ ըստ եվրոպական հետախուզական երկու պաշտոնյաների, որոնք համաձայնել են խոսել անանուն, քանի որ իրավասու չէին հրապարակային քննարկել թեման։ Երբևէ Ռուսաստանի ամենաերիտասարդ վարչապետը եղած Կիրիենկոն, որն այժմ 63 տարեկան է, պարբերաբար հանդիպումներ է անցկացնում՝ մեդիա ծրագրեր մշակելու համար, նշում է պաշտոնյաներից մեկը։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցների ենթարկված Կիրիենկոն Կրեմլի ամենաազդեցիկ պաշտոնյաներից է, որը վերահսկում է ներքին քաղաքականությունը և քաղաքական հաղորդակցությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այս թեման։

Արևմտյան պաշտոնյաները պնդում են, որ Storm-1516-ի հետևում կանգնած է Ռուսաստանի ռազմական հետախուզության գործակալությունը՝ ԳՌՈՒ-ն։ Bloomberg-ը հղում անելով ուկրաինական հետախուզության գնահատականներին՝ գրում է, դրա 29155-րդ ստորաբաժանումը՝ Օլեգ Կուշնիրի գլխավորությամբ, ֆինանսավորել է խմբի սերվերներն ու արհեստական ​​բանականության գործիքները՝ կեղծ պատմություններ ստեղծելու համար։ Այնտեղ ասվում է, որ ԳՌՈՒ սպա Յուրի Խորոշենկին համակարգում է ինչպես Ռուսաստանի Storm-1516-ը, այնպես էլ UAC-0056 անունով հայտնի հաքերային խումբը, որը նաև կոչվում է «Էմբեր Արջ» և օգտագործվել է Ուկրաինայի և այլ երկրների վրա հարձակվելու համար։

Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր Ռուսաստանը մեծացրել է պետական ​​լրատվամիջոցների և առցանց քարոզչության ֆինանսավորումը։ Այս տարվա բյուջեն ցույց է տալիս, որ կառավարությունը նախատեսում է ծախսել մոտ 1.8 միլիարդ դոլար

Bloomberg-ի կողմից Storm-ին վերագրվող պատմությունների քանակը 2026 թվականի առաջին եռամսյակում կրկնապատկվել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրեթե ամենօրյա թողարկմամբ մարտի վերջին և ապրիլի սկզբին։ Մեկ տասնյակը կենտրոնացած էր Հունգարիայի վրա՝ ձգտելով «խարխլել» ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարի դիրքերը, քանի որ նա ապրիլյան խորհրդարանական ընտրություններում առաջ էր Կրեմլի նախընտրած թեկնածու Վիկտոր Օրբանից։

Հայաստան – խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Bloomberg-ն առանձնացրել է ավելի քան 25 պատմություն։ Դրանց մեծ մասը վերաբերում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ենթադրյալ, կոռուպցիային կամ անգործունակությանը։

«Դրանց ազդեցությունը ոչ այնքան առանձին պնդումների հավաստիության մեջ է, որքան կրկնության և ընդգծված կուտակային ազդեցության մեջ, որը կարող է խեղաթյուրել հանրային դիսկուրսը և խաթարել վստահությունը, եթե չկասեցվի»,- Bloomberg-ին ասել է Փաշինյանի խոսնակը։

Պարբերականը հիշեցնում է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունը, որում նա ասել էր, որ Ռուսաստանը «հարյուր միլիոնավոր եվրոներ» է ծախսել՝ փորձելով ազդել 2025 թվականի սեպտեմբերյան ընտրությունների վրա։

Bloomberg- ի վերլուծությունը Storm-1516-ին վերագրել է 14 կեղծ պատմություն, որոնք ուղղված էին Սանդուի պրոեվրոպական կառավարության հեղինակազրկմանը։

Որոշ գրառումներ հղում էին անում ok.magazine.us կայքում հրապարակված նյութին, որը կլոնավորված կայք էր՝ նախատեսված իրական ամսագիրը նմանակելու համար։ Այնտեղ հրապարակվել էր կեղծ պնդում, թե Սանդուն 2024 թվականին 400,000 դոլար է ծախսել՝ սերմնահեղուկ գնելու համար Էլթոն Ջոնից, Ռիկի Մարտինից և Նիլ Պատրիկ Հարիսից։ Այդ տեսանյութի մեկ գրառում առնվազն 2.3 միլիոն դիտում է հավաքել և մինչ օրս  մնում է X հարթակում՝ առանց որևէ նախազգուշացման, որ այն կեղծ է։

Չնայած այս ազդեցության գործողությանը, Սանդուի կուսակցությունը Մոլդովայում ստացավ է ձայների 50+ %-ը, մինչդեռ պրոռուսական կուսակցությունը՝ 24%։

Storm-1516-ի նպատակները համընկնում են այն նարատիվների հետ, որոնք ռուս պաշտոնյաները փորձել են տարածել ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ ուղղված մեդիա արշավների միջոցով՝ սկսած 2023 թվականից։ Այս մասին վկայում են Մոսկվայում գործող Social Design Agency-ի ներքին հուշագրերն ու նամակագրությունը, որոնք 2024 թվականին հրապարակվել են ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից։ Գերատեսչությունը նշել է, որ ընկերությունը համագործակցել է Կրեմլի հետ՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։

Գերմանական Süddeutsche Zeitungի և էստոնական Delfiի կողմից ձեռք բերված լրացուցիչ փաստաթղթերը, որոնք փոխանցվել են Bloomberg-ին, ցույց են տալիս, որ Social Design Agency-ն ուներ կատարողական ցուցանիշներ։ Ըստ այդ փաստաթղթերի՝ նպատակների մեջ ներառված էին արևմտյան հասարակություններում պառակտում սերմանելը, Ուկրաինան որպես կոռումպացված ներկայացնելը, լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը նվազեցնելը և ընտրությունների վրա ազդեցություն գործելը։ Գործակալությունը չի պատասխանել մեկնաբանության հարցումներին։

«Պուտինի համար շատ կարևոր է ներկայացնել արևմտյան ժողովրդավարությունները և ընդհանրապես Արևմուտքը որպես կոռումպացված, իսկ ժողովրդավարությունը՝ որպես ձախողված համակարգ»,- ասում է Քլեմսոնի համալսարանի պրոֆեսոր Լինվիլը։ «Ռուս ժողովրդի համար չափազանց կարևոր է չհավատալ, որ մյուս կողմում խոտը ավելի կանաչ է»։

Նշվում է, որ Ռուսաստանի ապատեղեկատվական արշավի ավելի լայն նպատակն է «խաթարել Ուկրաինայի աջակցությունը և պառակտել Արևմուտքը՝ խաթարելով վստահությունը» ժողովրդավարական ինստիտուտների և ընտրությունների նկատմամբ: ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների մոտենալուն պես այդ ռազմավարությունը, հավանաբար, կուժեղանա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի