Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում պատգամավոր Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ անդրադառնալով աղմկահարույց քրեական գործերին և պետական շահերի պաշտպանությանը։

Թովմասյանը նշեց, որ նախորդ տարվա իր բարձրաձայնած խնդիրներում «որևէ տեղաշարժ չկա» և ընդգծեց, որ ստեղծվում է տպավորություն, թե Դատախազության առաջնահերթությունները «համընկնում են իշխանությունների քաղաքական գործընթացներին»։ Նա հատկապես անդրադարձավ Սևանի ափի ապօրինի կառույցներին՝ նշելով, որ իր տեղեկություններով «3000 և ավելի ապօրինի կառույցներ կան», մինչդեռ իրականացվող գործողությունները սահմանափակ են։

Պատգամավորը հարցադրումներ հնչեցրեց նաև Հովիկ Աբրահամյանի առանձնատան գործով, թե ինչպես ստացվեց, որ կալանքի տակ գտնվող գույքը վաճառվեց։ Նա նաև «Գոլդեն Փելես» հյուրանոցի վաճառքի վերաբերյալ հարցեր տվեց, թե «պետությանը վնաս չէ՞ր» գույքի էականորեն ցածր գնով օտարումը։ Նա անդրադարձավ նաև Սամվել Վարդանյանի գործին, լրագրողների նկատմամբ հարուցված վարույթներին, ԱՆԻՖ-ի շուրջ «25 միլիարդ դրամի չարաշահումների» մասին հրապարակումներին և «Մարտի 1»-ի գործին՝ շեշտելով, որ «18 տարվա ընթացքում որևէ դեպք չի բացահայտվել»։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ մի շարք գործեր գտնվում են քննության փուլում և հաճախ ունեն «փողերի լվացման հատկանիշներ», ինչը բարդացնում և երկարաձգում է գործընթացը․ «7 տարվա գործեր են քննված»։ Սևանի ապօրինի կառուցապատման վերաբերյալ նա պարզաբանեց, որ խոսքը «3000 ապօրինի շենք-շինությունների մասին է, որոնցից մեծ մասը վագոն-տնակներ են», և դրանք դեռ հաշվառման փուլում են։

Վարդապետյանը նշեց նաև, որ որոշ գործարարների մասով առկա են առանձին քրեական վարույթներ, իսկ ապօրինի կառույցների մի մասն արդեն ապամոնտաժվել է։ ԱՆԻՖ-ի գործով, ըստ նրա, վերջերս ստացվել են նոր տվյալներ, և «առաջիկայում» կներկայացվեն լրացուցիչ մանրամասներ։ Սամվել Վարդանյանի գործով նա տեղեկացրեց, որ «երկու լրացուցիչ փորձաքննություն է նշանակված», իսկ լրագրողների վերաբերյալ վարույթների մասին խոստացավ հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։