ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
Քաղաքականություն
29.04.2026 | 11:42Հայաստանի արտգործնախարարությունը հաստատում է՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ի հարցին ի պատասխան այլ մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրություն կտարածեն։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները առավոտյան հայտնել էին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան և նրա ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Արփի Հակոբյան