Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
Քաղաքականություն
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նրա ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Ադրբեջանական պատվիրակության այցից ու օրակարգից այլ մանրամասներ չեն ներկայացվում։ Հայկական կողմը ևս դեռ տեղեկություններ չի հաղորդել։
Թարգմանությունը Էմմա Չոբանյանի