Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի խոշոր խմբաքանակի վաճառքը։ Ռուսաստանի Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնից հայտնել են, որ շրջանառությունից հանվել է 338 հազար շիշ հանքային ջուր։ Կասեցումը, իբր, պայմանավորված է Ռոսպոտրեբնադզորի նամակով, որում գործակալությունը նշում է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանն ուղղված հնարավոր վնասը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին։ Արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին շշալցված հանքային ջրին։

Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ «Ջերմուկ»-ի խմբաքանակի իրացումը կասեցնելու վերաբերյալ ռուսական պատկան մարմիններից պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել։ Ըստ կառույցի՝ աշխատում են իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

ՌԴ-ն «Ջերմուկ Գրուպ»-ի հանքային ջրերի որակն ուշագրավ զուգադիպությամբ կասկածի տակ է դնում փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի զգուշացումներից հետո։ Հիշեցնենք՝  Հայաստանի վարչապետի մոսկովյան այցից հետո Օվերչուկը հարցազրույցում անթաքույց սպառնալիք էր հնչեցրել։

«Եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, ելնելով փոխադարձության սկզբունքից, արդարացի կլինի հարցնել՝ եթե ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող ներկա լինել և վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ հայկական ընկերություններն ու գործարարները կարող են ներկա լինել և վաստակել Ռուսաստանում»,- հայտարարել էր նա։

ՌԴ փոխվարչապետն ակնարկել էր Հայաստանի իշխանությունների կողմից երկաթուղիների կառավարումը ռուսական կողմից վերցնելու և այլ պետության փոխանցելու տարբերակի շուրջ քննարկումները։ Ի դեպ, Օվերչուկի հենց այս հայտարարությունից տասը օր անց ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ ՌԴ-ում վերսկսվել է դարձյալ «Ջերմուկ»-ին առնչվող դեռևս 2024-ին սկսված  քննությունը։

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով՝ Մոսկվան, այսպիսով, քաղաքական ուղերձներ է հղում Երևանին․ «Այստեղ միանշանակ քաղաքական ենթատեքստ կա։ Ես չեմ կարծում, որ սա երկարատև է լինելու, որովհետև ընտրություններից հետո ՌԴ-ն վերադառնալու է գործակցության նորմալ դաշտ»։

ՔՊ-ական նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահն անթաքույց աջակցություն հայտնեց առաջիկա ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանին։

Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ պատճառով են խնդիրներն առաջացել, ռուսաստանյան շուկան Հայաստանի համար կարևոր է․ «Այս պահին մեր տնտեսության համար ավելի ցավոտ կլինի հրաժավրել Ռուսաստանի շուկայից, քան 2018-ին։ Հինգ անգամ արտահանման աճ է եղել, որը ոչ թե որակի հաշվին է, այլ՝ քանակի»։

Ըստ Թավադյանի՝ հայկական կողմից ևս հնչում են քաղաքական հայտարարություններ, որոնք իրավիճակի վրա դրական ազդեցություն չեն ունենում, սակայն Հայաստանի համար նոր հնարավորություններ էլ չեն ստեղծում։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը ՌԴ-ից հնչող մեղադրանքներին դեռևս չի անդրադարձել։ Գործարարի որդին՝ Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը ևս հրաժարվեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան