Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով  Իտալիայում է։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ նա հանդիպել է իր իտալացի գործընկեր Գվիդո Կրոզետտոյի հետ։ Քննարկվել են ռազմավարական գործընկերության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և դրանց հեռանկարները։

Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

«Ջերմ հանդիպում ունեցա իմ ադրբեջանցի գործընկերոջ՝ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Ադրբեջանի դերը Եվրասիական տարածաշրջանում հիմնարար է, և այս երկիրն Իտալիայի հիմնական գործընկերներից մեկն է, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի ռազմավարական գործընկեր։ Ես համերաշխություն հայտնեցի և խստորեն դատապարտեցի վերջերս Ադրբեջանի վրա Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումը, ինչպես նաև երախտագիտությամբ նշեցի Բաքվի կողմից լարվածության կառավարման գործում ցուցաբերած զսպվածությունն ու պատասխանատվության զգացումը»,- X-ում  գրել է Կրոզետտոն։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում հաստատվել է երկկողմ համագործակցության ամրապնդումը և աճող կարևորությունը, մասնավորապես, պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ համապատասխան զինված ուժերի միջև զորավարժությունների միջոցով, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցության ոլորտների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։

Շեշտվել է նաև Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով առկա հակամարտությունների հետևանքները տարածաշրջանային անվտանգության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի