Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով

Լուրեր

17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ բողոքելու Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից հացահատիկ տեղափոխող երկրորդ նավի՝ իսրայելական Հայֆայի նավահանգիստ ժամանման դեմ: Այս մասին X-ում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Axios-ը նախկինում հաղորդել էր, որ Պանամայի դրոշով ուկրաինական օկուպացված տարածքներից հացահատիկ տեղափոխող (Ուկրաինան այն անվանում է «գողացված հացահատիկ») հունական Panormitis անունով բեռնատար նավն ուղևորվում է դեպի Հայֆա։

Մինչ այդ, ապրիլի կեսերին Հայֆա էր ժամանել «Աբինսկ» նավը՝ նույն ծագման հացահատիկով։ Ուկրաինան բողոք էր  հայտարարել և պահանջել նավի առգրավումը, սակայն Իսրայելի իշխանությունները չէին արձագանքել։

«Դժվար է հասկանալ Իսրայելի կողմից Հայֆա գողացված ապրանքներ հասցնող նախորդ նավի վերաբերյալ Ուկրաինայի օրինական բողոքին պատշաճ արձագանքի բացակայությունը»,- գրել է նախարար Սիբիհան։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն արձագանքել է Կիևի բողոքին։

«Այս մեղադրանքները հաստատող ապացույցներ դեռևս չեն ներկայացվել»,- գրել է Սաարը X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ «այս հարցը կվերանայվի», և Իսրայելի իշխանությունները կգործեն օրենքի համաձայն։

Իսրայելի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը «նույնիսկ իրավաբանական օգնության համար չի դիմել, նախքան լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերին դիմելը»։

«Դիվանագիտական ​​հարաբերությունները, հատկապես՝ բարեկամ երկրների միջև, չեն իրականացվում Twitter-ում կամ լրատվամիջոցներում»,- նշել է Սաարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի