Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը

Լուրեր

27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
Բոլորը

Կոլումբիա շրջանի իշխանությունները սխալմամբ Սպիտակ տան մոտ տեղադրել են Ավստրալիայի դրոշը՝ Բրիտանականի փոխարեն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ԱՄՆ այցից առաջ, գրում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ ավելի քան 230 բրիտանական դրոշների մեջ հայտնվել էր 15 ավստրալիական դրոշ։ Սխալը արագ նկատվել է, և դրոշները փոխարինվել են, հայտնել է շրջանի տրանսպորտի դեպարտամենտի ներկայացուցիչը։

Reuters-ը նշում է, որ Չարլզ III-ը ձևականորեն նաև Ավստրալիայի թագավորն է, սակայն այդ դերը հիմնականում կրում է արարողակարգային բնույթ։

Չարլզ III-ի այցը, որը կսկսվի ապրիլի 27-ին, նվիրված է ԱՄՆ անկախության հռչակագրի 250-ամյակին՝ բրիտանական իշխանությունից։ Թագավորի այս ուղևորությունը (որը նրա առաջին այցն է ԱՄՆ) նպատակ ունի ամրապնդել երկրների միջև «հատուկ հարաբերությունները», որոնք ներկայում գտնվում են վերջին 70 տարվա ամենացածր մակարդակում՝ կապված Իրանի հետ պատերազմի շուրջ առաջացած լարվածության հետ։

Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ օգնության պակասի և ամերիկյան կործանիչների համար իրենց բազաները տրամադրելուց հրաժարվելու համար՝ հատկապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, ով «ոչնչով չի օգնել»։ Վերջինս իր հերթին դժգոհություն է հայտնել էլեկտրաէներգիայի վճարներից, որոնք «անընդհատ տատանվում են աշխարհի ինչ-որ տեղ Պուտինի կամ Թրամփի գործողությունների պատճառով»։