Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը

Լուրեր

27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
Բոլորը

Նորվեգիայի կառավարությունը մտադիր է մինչև 2026 թվականի վերջ խորհրդարան ներկայացնել օրենքի նախագիծ, որը սոցիալական ցանցերի օգտատերերի համար կսահմանի տարիքային սահմանափակում։ Այս մասին ասվում է ապրիլի 24-ին՝ ուրբաթ օրը, կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է DW-ն։

«Մենք ներդնում ենք այս օրենսդրությունը, որովհետև ցանկանում ենք, որ մանկությունը մնա մանկություն։ Խաղերը, ընկերությունն ու առօրյա կյանքը չպետք է «գրավվեն» ալգորիթմների և էկրանների կողմից։ Սա կարևոր քայլ է երեխաների թվային կյանքի պաշտպանության համար»,- հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն՝ Աշխատավորական կուսակցությունից։

Նախատեսվում է, որ սահմանափակումը կհանվի այն տարվա հունվարի 1-ից, երբ երեխան պետք է դառնա 16 տարեկան։

«Սա նշանակում է, որ մուտքը կտրամադրվի միաժամանակ ամբողջ դպրոցական խմբերին, և հասանելիության պահին աշակերտները կլինեն առնվազն 15 տարեկան»,- պարզաբանվում է Օսլոյի կառավարության հաղորդագրության մեջ։

«Ես ակնկալում եմ, որ տեխնոլոգիական ընկերությունները կապահովեն տարիքային սահմանափակման պահպանումը։ Չի կարելի երեխաների վրա դնել պատասխանատվություն՝ չմտնել այն հարթակներ, որոնց օգտագործումն իրենց արգելված է»,- հայտարարել է թվայնացման և պետական կառավարման նախարար Կարիաննե Թունգը։ Նա հավելել է, որ ընկերությունները պետք է ներդնեն արդյունավետ տարիքային ստուգման համակարգ և «օրենքը պահպանեն առաջին իսկ օրվանից»։

Երեխաների և ընտանիքի հարցերով նախարար Լենե Վոգսլիդը հիշեցրել է, որ մի շարք եվրոպական երկրներ՝ Ֆրանսիան, Դանիան, Իսպանիան և Պորտուգալիան, նույնպես քննարկում են նման միջոցառումներ, իսկ ԵՄ-ն «հստակ աջակցություն է ցուցաբերում ավելի խիստ կարգավորմանը»։

«Մենք գտնվում ենք Եվրոպայում առաջատար դիրքերում և մտադիր ենք այնտեղ մնալ»,- նշել է նա։