ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գյումրի-Աշոցք ճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ Լանջիկ գյուղի մոտ, փակ են կցորդիչով բեռնատարների համար: