Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դավիթ Չալոյանը (+90 կգ) նվաճել է Բրազիլում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր։
Քառորդ եզրափակիչում Չալոյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուչահիտ Իլյասին։ Երկրորդ ռաունդում Դավիթի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։ Մրցավարները, գնահատելով մինչև այդ վաստակած միավորները, հաղթանակը շնորհել են Դավիթ Չալոյանին։ Ապրիլ 25-ին Հայաստանի ներկայացուցիչը կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար։
Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) պարտություն է կրել քառորդ եզրափակիչում ու դուրս մնացել պայքարից։