ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Մադուրոյի ձերբակալությանը մասնակցած զինծառայողին, որը դրա արդյունքի վրա խաղադրույք է կատարել

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

ԱՄՆ-ում զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության վրա խաղադրույք կատարելու համար։ Նշվում է, որ գործողության մասին գաղտնի տեղեկատվությունն օգտագործելով՝ նա խաղադրույք է կատարել և, ենթադրաբար, շուրջ 400,000 դոլար վաստակել, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ բանակի հատուկ նշանակության ջոկատի սերժանտ Գեննոն Քեն Վան Դայքը մասնակցել է Մադուրոյին ձերբակալելու գործողության ծրագրմանն ու հունվարի 3-ին դրա իրականացմանը։ Գործողությանը նախորդող շրջանում նա խաղադրույքներ է կատարել Polymarket հարթակում՝ ենթադրելով, որ ԱՄՆ զորքերը կմտնեն Վենեսուելա, և Մադուրոն կհեռացվի իշխանությունից, գրում է The Insider-ը։

Վան Դայքին մեղադրանք է առաջադրվել անձնական շահի համար գաղտնի տեղեկատվության չարաշահման, պետական ​​ոչ հրապարակային տվյալների գողության, ապրանքային և էլեկտրոնային խարդախության, ինչպես նաև անօրինական ֆինանսական գործարքներ կատարելու համար։

Արդարադատության նախարարությունը նշում է, որ զինծառայողներին գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն է տրամադրվում միայն իրենց առաքելությունները կատարելու համար, և նրանց թույլատրված չէ այն օգտագործել անձնական շահույթի համար։

Խաղադրույքների հարթակը հայտարարել է, որ համագործակցել է իշխանությունների հետ և կամավոր հայտնել կասկածելի գործունեության մասին։ Բացի այդ՝ ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը քաղաքացիական հայց է ներկայացրել Վան Դայքի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի