Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Պուտինի ուղերձը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ուղերձում նշել է, որ անպաշտպան մարդկանց կոտորածի հետևանքները ցույց են տվել կրոնական ատելության, ազգայնականության և այլատյացության հրահրման հետևանքները։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան, անմեղ մարդկանց դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին և վտարվեցին իրենց հայրենի քաղաքներից ու գյուղերից, ցնցել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, և դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին կրոնական ատելության, ազգայնականության և այլատյացության հրահրման հետևանքները»,- ասվում է ուղերձում։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել, արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից 1915 թվականի մայիսին ընդունված համատեղ հռչակագրում, որում հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը դատապարտվում է որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն, իսկ ավելի ուշ՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։

«Մենք համոզված ենք, որ էթնիկ պատկանելության հիման վրա մարդկանց զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չի կարող և երբեք չի արդարացվի, միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը՝ ապահովելու, որ նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի»,- ասում է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չբուժված վերք են թողել հայերի բազմաթիվ սերունդների համար, բայց կրած ողբերգությունը միավորել է մարդկանց, ովքեր ցուցաբերել են անսասան նվիրվածություն ավանդույթներին, իմաստությանը և քաջությանը։

«Ես համոզված եմ, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կշարունակեն գնահատել իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։ Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- ասվում է Պուտինի ուղերձում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի