Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։

«Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստան–Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնել, որ այն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի։ Երկրի ղեկավարը շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սերտ երկխոսության փաստը, միաժամանակ ընդգծել վերջինիս անառարկելի դերը խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը, այդ թվում՝ անվտանգության, վետերանների հետ կապված հարցերում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության և բռնության դեմ պայքարում։

Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները, ընդգծել, որ իր երկիրը շարունակելու է լինել Հայաստանի կողքին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ խաղաղության օրակարգի առաջմղման։ Ալիս Ռուֆոն և Օրոր Բերժեն պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հայաստանյան գործընկերների հետ կապերը և կիսվելու վերոնշյալ ոլորտներում իրենց փորձով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։