Նոր տոներ, նոր հանգստյան օրեր․ պատգամավորն առաջարկում է տոնացույցում փոփոխություններ կատարել

Լուրեր

24.04.2026 | 17:29
Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել
24.04.2026 | 17:18
ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Մադուրոյի ձերբակալությանը մասնակցած զինծառայողին, որը դրա արդյունքի վրա խաղադրույք է կատարել
24.04.2026 | 17:07
Դիմել եմ ՄԻԵԴ, Ադրբեջանն ինձ անօրինական դատել է. գերությունից վերադարձած Գևորգ Սուջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:54
Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ
24.04.2026 | 16:45
Ադրբեջանում Պետական ​​զորահավաքային ծառայության ութ պաշտոնյա է ձերբակալվել
24.04.2026 | 16:33
Փաշինյանը մի քանի տարի է` խաղաղության գործընթաց է իրականացնում, արդյունքը ո՞ւր է. Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:22
Սա տարածքային պահանջ չէ, իրավունքների հետևից գնալ է. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:10
Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության տեղակայման մասին
24.04.2026 | 15:59
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին այցելել է Ծիծեռնակաբերդ
24.04.2026 | 15:48
Քոչարյանի ընտանիքի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին այսօր տարածվող լուսանկարները հին են
24.04.2026 | 15:40
Վահան Կոստանյանը եվրոպացի դիվանագետներից նվերներ է ստացել
24.04.2026 | 15:32
Կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ. ԵԺԿ
24.04.2026 | 15:21
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի նախագահ
24.04.2026 | 15:16
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը և Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում են
24.04.2026 | 15:11
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։

Գեղամ Նազարյանն առաջարկում է փոխել Հայ կինոյի օրը։ Գործող օրենքով այն նշվում է ապրիլի 16-ին, պատգամավորն առաջարկում է այն նշել ապրիլի 13-ին․ «Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական առաջին ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել ոչ թե ապրիլի 16-ին, այլ 13-ին»,- ասված է հիմնավորման մեջ:

Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին: Նազարյանն առաջարկում է երկրապահից բացի հոդվածում նշել նաև աշխարհազորայինների մասին․ «Այս փոփոխությամբ մենք կհիշատակենք ոչ միայն մեկ առանձին վերցրած կազմակերպության, այլ բոլոր ժամանակներում բանակի կողքին կանգնած հայ աշխարհազորայիններին»:

Պատգամավորի խոսքով՝ այդպես էլ չհիմնավորվեց, թե ինչու Հայաստանում հայրերի օրը պետք է նշվի հենց հունիսի 17-ին, ուստի առաջարկում է այն նշել հունիսի երրորդ կիրակի օրը․ «ՄԱԿ-ի օրացույցով ևս հայրերի օրը նշվում է հենց հունիսի երրորդ կիրակի օրը»:

Գործող օրենքի համաձայն՝ հուլիսի 5-ին նշվում է ինչպես Սահմանադրության, այնպես էլ պետական խորհրդանիշների օրը․ «Առաջարկում եմ հուլիսի 5-ը թողնել որպես Սահմանադրության օր, իսկ պետական խորհրդանիշների համար սահմանել առանձին օր՝ օգոստոսի 23-ը, երբ Անկախության հռչակագրի ընդունումից հետո առաջին անգամ կառավարության շենքի վրա բարձրացավ Հայաստանի հանրապետության եռագույն դրոշը»։

Նախագծով նաև առաջարկվում է սահմանել, որ բացառիկ նշանակության իրադարձությունների առթիվ կամ տոների և հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է սահմանել ոչ աշխատանքային օրեր, բայց ոչ ի հաշիվ հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի․ «Փորձը ցույց է տալիս, որ հանգստյան օրերից մեկը աշխատանքային դարձնելն առաջացնում է բազմաթիվ անհարմարություններ, ֆինանսական կորուստներ պատճառելով և՛ քաղաքացիներին, և՛ տնտեսվարողներին: Միաժամանակ, զբոսաշրջությունը որպես գերակա ուղղություններից մեկը հռչակած երկրում ցանկալի չէ, հանգստյան օրերի կրճատումը: Մասնագետներն էլ նշում են, որ մեկ ավելի հանգստյան օրը ոչ թե հարված է տնտեսությանը, այլ խթան»:

Բացի այդ, Նազարյանը կարծում է՝ բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար, իրենց ներկայացուցիչների հետ խորհրդակցելով, սահմանվեն ոչ աշխատանքային օրեր․ «Սրանով մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք նրանց նկատմամբ, կբարձրացնենք Հայաստանի միջազգային հեղինակությունը և նաև կօգնենք և գործատուներին, և հենց ազգային փոքրամասնություններին, որոնք այսօր դժվարությունների են հանդիպում իրենց կարևորագույն տոները նշելիս, երբ այն համընկնում է աշխատանքային օրվա հետ»:

Միևնույն ժամանակ, Նազարյանն առաջարկում է ընդունել մի քանի նոր հոդվածներ․ «Տոնացույցում առկա է Թարգմանչաց տոնը, բայց կարևորում եմ հայ գրերի գյուտի հեղինակին՝ Մեսրոպ Մաշտոցին նվիրենք նաև մեկ առանձին օր և այն նշենք նրա մահվան օրը՝ փետրվարի 17-ին, Մայրենի լեզվի օրվանից չորս օր առաջ, և կունենանք մի ամբողջ շաբաթ նվիրված մեր գրերին և լեզվին»:

Պատգամավորն առաջարկում է Նավասարդն ընդգրկել օրենքում և այն նշել օգոստոսի 11-ին։ Նրա խոսքով՝ տոնը ոչ միայն կնպաստի ազգային մշակույթի արժեքների պահպանմանը և տարածմանը, այլ կարևոր օր կդառնա սփյուռքահայերի Հայաստան ժամանելու և տոնակատարություններին մասնակցելու համար, խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացմանը:

Գեղամ Նազարյանն առաջարկում է առանձին օրերի նշել մարզերի և Երևանի տոնը։ Նա նաև հերթականությունն է սահմանել՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները․ «Երևանի և մարզերի օրեր՝ նշվում է սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր հետևյալ հերթականությամբ՝ Գեղարքունիքի օր, Շիրակի օր, Արմավիրի օր, Արարատի օր, Արագածոտնի օր, Լոռու օր, Տավուշի օր, Երևանի օր, Սյունիքի օր, Կոտայքի օր, Վայոց ձորի օր:

Պատգամավորի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզերի բնակիչներն այլ մարզերում լինում են հազվադեպ կամ չեն լինում ընդհանրապես․ «Մարզերի տոները ոչ միայն պետք է անցկացվի տվյալ մարզի մարզկենտրոնում և քաղաքներում, այլ այդ մարզի ներկայացուցիչները այդ օրը միջոցառումներ պետք է կազմակերպեն այլ մարզերում, համակողմանիորեն ներկայացնելով իրենց մարզերը»։

Նա առաջարկում է հանգստյան օրեր սահմանել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերացին հաջորդող մեռելոց-հիշատակի օրերը սահմանել ոչ աշխատանքային:

«Տեսակետներ կան, թե այս որոշմամբ հարված կհասցնենք տնտեսությանը, բայց այս փաստարկը հիմնավոր չէ: Հիմնավորված չեն նաև բանկային համակարգի խնդիրների վերաբերյալ հիշատակումները: Նույն կերպ կարելի է հիմնավորել և պահանջել աշխատանքային օրեր դարձնել նաև մյուս բոլոր ոչ աշխատանքային օրերը: Այս որոշումը շատ դրական բարոյահոգեբանական ազդակ կհանդիսանա մեր հանրության համար»,-նշում է նա:

Եվգենյա Համբարձումյան