Վահան Կոստանյանը եվրոպացի դիվանագետներից նվերներ է ստացել

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ապրիլին ստացած նվերներ է հայտարարագրել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է պաշտոնյանների՝ ԿԿՀ ներկաայացրած նվերների հաշվառման ձևաթղթից։ 

Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեն Վահան Կոստանյանին «R.Horn» բրենդի՝ կաշվե գրչապանակ և «Cerruti 1881» բրենդի՝ Ավսրտիայի հանրապետության խորհրդարանի լոգոյով բրենդավորված գրիչ և նույն գրիչի համար նախատեսված Cerruti 1881 լիցքավորվող սև թանաքի գլանակ է նվիրել (Cerruti 1881 Refill Rollerball Black): 

Նվերի արժեքը գնահատվել է 85,410  դրամ։ Գինը որոշելու համար ուսումնասիրվել են նվերների տուփերի վրա պատկերված տարբերանշաները։ 

Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակությանը Հայաստան էր ժամանել ապրիլի 9-ին։ 

Փոխարտգործնախարարը նվեր է ստացել նաև ապրիլի 14-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում։ Ֆրանսիացի դիվանագետը «The Nines» բրենդի՝ օվալաձև, սոդալիտե և արծաթյա ճարմանդ է նվիրել Կոստանյանին: Ստացողի կողմից գնահատված արժեքը 65,262 դրամ է։ 

Գինը որոշելու համար ուսումնասիրվել է նվերի տուփերի վրա պատկերված տարբերանշանը, որը պատկանում է ավստրիական «The Nines» բրենդին: Արժեքները պարզելու նպատակով իրականացվել է համացանցային բաց աղբյուրներում առկա կայքերի ուսումնասիրություն։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ  կանոններ։  

Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

Անի Թամրազյան